ԼՂՀ դեսպանը Վաշինգտոնում պարզաբանումներ է ներկայացրել Freedom House-ին
Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությունը, ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ռոբերտ Ավետիսյանը պաշտոնական նամակով պարզաբանումներ է ներկայացրել «Freedom House»-ին` իրենց հրապարակած զեկույցի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Freedom House միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում-2011» տարեկան զեկույցը, որտեղ Լեռնային Ղարաբաղը «մասամբ ազատ» դասակարգումից այս տարի դասվել էր «ոչ ազատ» երկրների շարքը:
Ըստ զեկույցի, դա արվել է այն պատճառաբանությամբ, որ 2010-ի մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր թեկնածուներ չեն մասնակցել: Մինչդեռ դեսպան Ռ.Ավետիսյանի խոսքով, Արցախում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցել են նաև ընդդիմության ներկայացուցիչները, որոնցից մի քանիսը նույնիսկ տեղ են զբաղեցրել Արցախի ներկայիս խորհրդարանի կազմում:
Դեսպանը կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդդիմության ուժերի ներկայացուցիչների ընդգրկված չլինելու վերաբերյալ պարզաբանումները «Freedom House»-ի զեկույցում տեղ են գտել թյուրիմացության պատճառով:
Ըստ «Ամերիկայի ձայն»-ի, Ռ.Ավետիսյանը վստահություն է հայտնել, որ «Freedom House»-ը կանի առավելագույնը, որպեսզի ճշմարտությունը հաստատվի։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան