Համարբերգին Երևանում ընդդիմադիրները կդիմավորեն բողոքի ակցիայով
Հունվարի 18-ին Հայաստան է այցելելու Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը: «Հայաստանի քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն» այդ օրը բողոքի ակցիա է կազմակերպելու` «քաղաքական բանտարկյալների անհապաղ ազատ արձակման պահանջով», տեղեկացնում են կոմիտեի լրատվական ծառայությունից:
Տեղեկացնենք, որ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարը Հայաստան կատարելիք այցի ընթացքում հանդիպելու է խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ: Ինչպես Panorama.am-ին փոխանցեց Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը, Համարբերգը հանդիպելու է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը