Ռ. Զոհրաբյանը չգիտե Բեգլարյանի տեղը ու վստահ է, որ նա կուսակցություն չի պատրաստվում ստեղծել
Գագիկ Բեգլարյանը կուսակցություն չի ստեղծել ու միտում էլ չունի այլ կուսակցություն ստեղծելու: Այդ մասին այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` մեկնաբանելով այն լուրերը, թե Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը պատրաստվում է կուսակցություն ձևավորել: Ռազմիկ Զոհրաբյանը ընդգծեց, որ Բեգլարյանը կուսակցությունից չի հեռացվել և շարունակում է մնալ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ:
«Նա կուսակցություն ստեղծելու միտումներ չունի և չեմ էլ կարծում, որ դրանով զբաղվում է: Այդ լուրերն ուղղակի բամբասանքներ են ու շահարկումներ», -հավելեց Զոհրաբյանը` նշելով, որ տեղյակ չէ, թե որտեղ է այժմ Գագիկ Բեգլարյանը:
Հիշեցնենք, որ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական տվեց, այն բանից հետո երբ հաստատվեց, որ նա, ինչպես մամուլն էր գրել, ծեծել է նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան