ՊՆ. Ադրբեջանը փորձում է մարտական ոգի հաղորդել պարտության բարդույթ կրող ադրբեջանցի զինվորին
«Ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները և վերջին օրերին երկու հայ զինծառայողների վիրավորվելը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը փորձում է ձախողել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը»,- մեկնաբանելով շփման գծում վիրավորված 2 հայ զինծառայողների փաստը՝ ասել է ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը:
Նրա խոսքերով՝ Ադրբեջանի ղեկավարությունը իր ռազմատենչ կեցվածքով ու շփման գծում անընդհատ լարվածություն առաջացնելով փորձում է մարտական ոգի հաղորդել պարտության բարդույթ կրող ադրբեջանցի զինվորին`մղելով հերոսության:
«Այդ փորձերը ժամանակավրեպ են: Ադրբեջանցի զինվորը հերոսանալու առիթը վաղուց բաց է թողել»,- նշել է Դ. Կարապետյանը:
Նշենք, որ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից ավելի վաղ տեղեկացրել էին, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից շարունակում է պարբերաբար խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Միայն անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները ՊԲ դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 550 կրակոց, որի հետևանքով հայկական կողմն ունեցել է վիրավորներ:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան