Հովհաննես Շահինյանին չեն նեղացնի, իսկ գյուղնախարարը գյուղացիներին կնեղացնի
Ըստ «Ժամանակ»-ի` 2012 խորհրդարանական ընտրություններում Զոհրաբ Զոհրաբյանի փոխարեն պատգամավոր պետք է դառնա Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը:
Թերթն անդրադարձել է Artfood-ի սեփականատեր Սերգո Կարապետյանին գյուղնախարար նշանակելուն ու մեկնաբանել. «Ս. Կարապետյանը Հայաստանի խոշոր ձեռնարկություններից մեկի սեփականատերն է:
Իսկ որևէ ոլորտի խոշոր սեփականատիրոջը չի կարելի հանձնարարել տվյալ ոլորտի կարգավորումը, դա պարզապես հակացուցված է շուկայական տնտեսությունում: Սա նման է նրան, որ առևտրային բանկերից մեկի սեփականատիրոջը նշանակես ԿԲ նախագահ: …Այս նշանակումով կվատանան, ոչ միայն մյուս մթերողների, այլև մանր գյուղացիական տնտեսությունների գործը»: