«Արմենտել»-ը Մեղրիի քաղաքապետարանին անհատույց տարածք է տրամադրել
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Մեղրիի քաղաքապետարանին երկհարկանի շինությունը և հարակից տարածքը անհատույց տրամադրելու մասին: Հետագայում շենքը կծառայի որպես մարզահամալիր` լողավազանով և մարզադահլիճներով:
Այս մասին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
«Մեղրիի քաղաքապետարանի և բնակչության անունից հայտնում ենք մեր շնորհակալությունը «ԱրմենՏել» ընկերությանը սրտացավ վերաբերմունք ցուցաբերելու համար: Մարզահամալիրը կնպաստի քաղաքի բարեկարգմանը և մարզական մշակույթի զարգացմանը»,-նշել է Մեղրիի քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանը:
«ԱրմենՏել» ընկերությունն, իրականացնելով բազմաթիվ սոցիալական ծրագրեր, շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի կերտմանը: Այս միջոցառումն, ինչպես նաև մեր ծրագրերի մեծ մասն, ուղված է երկրի ապագա սերնդի զարգացմանը: Հուսով եմ, որ մարզահամալիրի կառուցունը կնպաստի երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի գաղափարի տարածմանը և մարզական ոգու զարգացմանը»,-նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 1409 ք.մ, իսկ հարակից տարածքի` 463 ք.մ: Շենքը նոր է և գտնվում է Ադելյան փ. 9/1 հասցեում` Մեղրի-Երևան մայրուղու հարևանությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան