Հնարավոր է կասեցվի Բելառուսի մասնակցությունը` «Արևելյան գործընկերությանը»
Այսօր Եվրախորհրդարանը Ստրասբուրգում կայացած նիստի ժամանակ բանաձև է ընդունել, որում կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Բելառուսի նկատմամբ: Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, եվրոպացի խորհրդարանականները, մասնավորապես, կոգործընկերությունչ են անում մուտքի արտոնագիր չտրամադրել Բելառուսի իշխանության ներկայացուցիչներին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավորությամբ: Բացի այդ, առաջարկվում է ֆինանսական պատժամիջոցներ կիրառել բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ` սառեցնելով ԵՄ տարածքում վերջիններիս բանկային հաշիվները:
Բանաձևում կոչ է արվում առնվազն ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին ու լրագրողներին, ովքեր ձերբակալվել էին դեկտեմբերի 19-ին կայացած նախագահական ընտրություններին հաջորդած ցույցերի ժամանակ:
Մեկ այլ դրույթով, Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրոպայի խորհուրդին, Եվրահանձնաժողովին ու ԵՄ արտաքին հարցերով գերագույն հանձնակատարին` վերանայել կազմակերպությունների Բելառուսի նկատմամբ վարվող քաղաքականությունը:
Եվրոպական խորհրդին կոչ է արվում նաև քննարկել «Արևելյան գործընկերություն» ծրագրին Բելառուսի հետագա մասնակցության նպատակահարմարությունը: