Լիտվիայի փոխարտգործնախարար. ԼՂ հարցում Լիտվիայի դիրքորոշումը կշռադատված ու ռացիոնալ է
ԼՂ հարցում Լիտվիայի դիրքորոշումը կշռադատված ու ռացիոնալ է, և այժմ, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր մենք այն նույն դիրքորոշումն ենք արտահայտում, որի մասին միշտ հայտարարել ենք: Լիտվիան շահագրգռված է ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ: Այս հիմնախնդրի լուծումը տեսնում ենք ՄԱԿ-ի համընդհանուր սկզբունքների և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա. ուժի կամ դրա սպառնալիքի անթույլատրելիության, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման և իրավահավասարության հիման վրա: Մենք այդ սկզբունքներով ենք առաջնորդվում»,- այս մասին «Նովոստի Արմենիա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Լիտվիայի ԱԳ նախարարի տեղակալ Էվալդաս Իգնատավիչուսը:
Նա նշել է, որ Լիտվիան ակտիվորեն համագործակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների և ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ ու իրենք հանդես են գալիս տարածաշրջանում վստահության դաշտ ստեղծելու օգտին:
Է. Իգնատավիչուսն անդրադառնալով Հայաստան-Լիտվա հարաբերություններին՝ նշել է, որ դրանք բնականոն հունով են ընթանում: Նա վստահեցրել է, որ Լիտվիան Եվրաինտեգրացման ճանապարհին կօժանդակի Հայաստանին ու կձգտի աջակցություն ցուցաբերել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հարցում:
Դիվանագետը նշել է, որ Լիտվիային ուրախացնում է այն փաստը, որ Հայաստանը շատ լավ է օգտագործում է ԵՄ-ի հետ հարաբերությունները մերձեցնելու հնարավորությունը, իսկ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի բանակցությունները բարեհաջող են ընթանում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան