Նոր զեկույց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ
Այս պահին Կովկասի ինստիտուտում ընթանում է հիշյալ ինստիտուտի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի շնորհանդեսը: Ինչպես իր խոսքում նշեց ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, վերջին քսանամյակում ԼՂ մասին այնքան է գրվել, որ թվում է, թե արդեն գրելու թեմա չկա, բայց այդուհանդերձ իրենք դիմել են Լեռնային Ղարաբաղի թեմային` վերլուծելով հակամարտությունը` այսպես կոչված ասիմետրիկ հակամարտությունների թեորիայի վրա:
Զեկույցի հեղինակներն են Լարիսա Դերիգլազովան և Կովկասի ինստիտուտի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Լարիսա Դերիգլազովան Տոմսկի համալսարանից է, և Ա.Իսկանդարյանի ներկայացմամբ, հայտնի մասնագետ է կոնկրետ ասիմետրիկ հակամարտությունների մասով:
Նշենք, որ վերջինս չէր կարողացել ժամանել Երևան: Շնորհանդեսին ներկա էին մի շարք քաղաքական գործիչներ, ԱԺ պատգամավորներ, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ` ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանը և այլոք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան