Վ. Սաֆարյան «Սա քաղաքական շոու է, որը սարքել են վրացական ապրանքարտադրողները»
Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն անդրադառնալով վրացական կողմի այն հայտարարություններին, թե հայկական գինին միջազգային շուկայում ներկայացվում է վրացական բրենդով, վստահեցրեց, որ դա իրականությանը չի համապատասխանում և կան հիմնավոր ապացույցներ:
Վրացական կողմի այս քայլը Վազգեն Սաֆարյանը պայմանավորեց Ռուսաստանի իշխանությունների կայացրած որոշմամբ:
«Մեր գինիների բրենդները շատ լավ ճանաչում ունեն ամբողջ աշխարհում և մենք կարիք չունենք վրացական անունների տակ գինի արտահանել: Բացի դրանից, մեր բնակլիմայական պայմաններն ավելի լավն են, իսկ աճեցվող խաղողի և դրանից պատրաստվող գինու որակը՝ բարձր ։ Սա քաղաքական շոու է, որը սարքել են վրացական ապրանքարտադրողները, քանի որ Ռուսաստանի իշխանությունները նրանց համար շուկան փակել են»,- նշեց Վազգեն Սաֆարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան