ԱՄՆ-ում լապորոսկոպիկ եղանակով հեռացվել է Կաթողիկոսի լեղապարկը
ԱՄՆ կատարած այցի շրջանակներում Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը վիրահատության է ենթարկվել:
Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը, օրեր առաջ Նյու Յորքում բժիշկների խորհրդով լապորոսկոպիկ եղանակով հեռացվել է Վեհափառ հայրապետի լեղապարկը: Վիրահատությունից մի քանի ժամ անց կաթողիկոսը դուրս է գրվել հիվանդանոցից:
Այժմ Կաթողիկոսը ԱՄՆ-ում է: Նշենք, որ նա Միացյալ նահանգներ էր մեկնել հունվարի 9-ին: Ըստ ավելի վաղ տարածած հաղորդագրության, այնտեղ նա հանդիպումներ պետք է ունենար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց կողմից ստանձնած Մայր Աթոռի ծրագրերի ընթացքը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը