Ինչո՞վ է զբաղված ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը
Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին հանդիպել է մոսկովյան թատրոնների ադրբեջանցի դերասանների հետ` պահանջելով չմասնակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին առաջին գեղարվեստական` «Ընդհատված երգը» ֆիլմի նկարահանման աշխատանքներին:
Այս մասին տեղեկացնում է նշված ֆիլմի մամլո քարտուղար Տիգրան Գրիգորյանը` հիմք ընդունելով Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթում հունվարի 22-ին հայտնված տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի դերասանը, որի մասնակցությամբ դեկտեմբերին նկարահանվել են մի շարք տեսարաններ, հրաժարվել է մասնակցել նախագծին` «Ընդհատված երգը» ֆիլմի դեմ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ծավալած թունոտ արշավի պատճառով:
Տ.Գրիգորյանը տեղեկացնում է, սակայն, որ նկարահանող խմբին դեռ չի հաջողվել «Երկրամաս» թերթի հրապարակած տեղեկատվության վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանությունից:
Հիշեցնենք նաև, որ «Ընդհատված երգը» կինոնկարի ստեղծման գաղափարը Մոսկվայում բնակվող մի խումբ հայ երիտասարդներինն է: Ֆիլմի նպատակն է անաչառ մոտեցմամբ ներկայացնել դարերի ընթացքում ստեղծված այն իրականությունը, որն այսօր խոչընդոտում է երկու ժողովուրդների համակեցությանը:
Կինոնկարի պրեմիերան տեղի կունենա մայիսի վերջին:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները