ՌԴ-ում ադրբեջանցիներից ռեկորդային՝ 260 կգ թմրանյութեր են առգրավել
Ռուսաստանի Դաշնության Նովոկուզնեցկ քաղաքում թմրամիջոցների մեծածախ վաճառքով զբաղվող ազգությամբ ադրբեջանցի հանցագործներ են ձերբակալվել:
Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը՝ ընդգծելով, որ ռեկորդային՝ 260 կգ հաշիշ է առգրավվել:
Հանցագործները ձերբակալվել են Նովոկուզնեցկի արտադրական բազաներից մեկում: Նովոկուզնեցկի Դաշնային ծառայության թմրամիջոցների շրջանառության վերահսկողության միջշրջանային բաժնի ղեկավար Վիտալի Կարամիշևը ասել է, որ առգրավված թմրամիջոցների ծավալն աննախադեպ էր և վերջին տարիներին նման բան չէր գրանցվել:
Նա համեմատության համար նշել է, որ 2010 թվականին ընդհանուր առմամբ 40 կգ հերոին և 15 կգ մարիխուանա ու հաշիշ էր առգրավվել:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը