Բժիշկները հերքել են «Դոմոդեդովոյում» գործի դրված «քարե ռումբի» վարկածը
Բժիշկները հերքել են «Դոմոդեդովո» օդանավակայանում պայթեցված «քարե ռումբի» վարկածը:
Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն:
Նշենք, ավելի վաղ «Российская Газета» պարբերականը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրել էր, թե «Դոմոդեդովո» օդանավակայանում մահապարտ -ահաբեկիչը գործի էր դրել գրանիտե մասնկիներով ու մանրաքարերով պատված պայթուցիկ սարք: Տեղեկատվության հաստատման դեպքում, դա կլիներ առաջին դեպքը, երբ Ռուսաստանում գործի էր դրվում նմանատիպ պայթուցիկ սարք, այսպես կոչված «քարե ռումբ», որը լայնորեն կիրառվում է պաղեստինցի ահաբեկիչների կողմից:
Բժիշկների հավաստմամբ, տուժածների մարմիններում հիմնականում հայտնաբերվել են մետաղական տարրեր:
Տեղեկատվությունն այն մասին, թե քարե փշուրներ են հայտնաբերվել մի շարք վիրավորների մոտ, ամենայն հավանականությամբ, բացատրվում է այն հանգամանքով, որ փակ տարածությունում հատակից ու այլ մոտակա կրպակներից պայթյունի ուժգին ալիքի ներքո քարե մասնիկներ են անդրադարձվել, խոցելով սրահում գտնվող մարդկանց: