ԱՊՊԱ. 1 օրվա ընթացքում գրանցվել է մոտ 440 պատահար
Երեկվա առատ ձյունն «անակնկալ» ու լուրջ փորձություն էր ոչ միայն համապատասխան մարմինների, շարքային քաղաքացու և տրանսպորտային միջոցների վարորդների համար, այլ նաև առաջին լուրջ փորձությունն էր ապահովագրական ընկերությունների և նրանց գործակալների համար:
Երեկվա դրությամբ , բոլոր 8 ապահովագրական ընկերություններում գրանցվել են ապահովագրական պատահարներ, որոնք այս պահին գտնվում վնասների գնահատման փուլում:
Ապահովագրական ընկերություններից Panorama,am-ին տրամադրեցին պատահարների վերաբերյալ հետևյալ թվային տվյալները:
1. «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»- 60 զանգ
2. «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»- 124 զանգ
3. «ԳԱՐԱՆՏ-ԼԻՄԵՆՍ»-40-50 զանգ
4. «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»- 20-25 զանգ
5. «ՌԱՍԿՈ»-17 զանգ
6. «ԿԱՍԿԱԴ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-20 զանգ
7. «ՌՈՍԳՈՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» -105 զանգ
8. «ՌԵՍՈ»-45 զանգ
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի PR մասնագետ Արմինե Հակոբյանը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ պատահարի դեպքում պատահարի բոլոր կողմերը պետք է չլքեն ապահովագրական պատահարի վայրը և չտեղաշարժեն ավտոտրանսպորտային միջոցը կամ ապահովագրական պատահարի հետ կապ ունեցող առարկաները` մինչև ապահովագրական ընկերության ներկայացուցչի ժամանումը։
Հիշեցնենք, որ եթե ապահովագրական պատահարը տեղի է ունեցել Երևանում, ապա
ապահովագրական ընկերության ներկայացուցչը պետք է ժամանի 45 րոպեների ընթաքում, մարզերի դեպքում՝ 90 րոպեում :
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը