ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու մասին հայկական պատվիրակության որոշումը Իսկանդարյանը չի պաշտպանում
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերագործարկումը ադրբեջանական լոբբիի համար Մինսկի խմբից բացի այլ հարթակ է աշխատելու հենց այդ հարթակում: Այսօրվա ասուլիսում այդ մասին հայտարարեց քաղաքագետ, վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա հաստատ համոզմամբ, Եվրոպայի խորհրդի այս հարթակը հնարավոր չէ տեղափոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափ կամ փոխել դրա հետ: «Անգամ երազում հնարավոր չէ տեսնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխվի ԵԽ այդ ֆորմատի հետ», -հավելեց վերլուծաբանը:
Իսկանդարյանի խոսքով, այդ ենթահանձնաժողովի նախկին կյանքը ցույց է տվել, որ այն չի աշխատել, անգամ տարածաշրջան չկարողացան այցելել:
Ինչ վերաբերում է ԼՂ ենթահանձնաժողովի աշխատանքներին մասնակցելը սառեցնելու մասին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության որոշմանը, ապա Իսկանդարյանն ասաց, որ դա ելք չէ: «Բոյկոտը դիվանագիտական զենք չէ: Պետք է լավ աշխատել մինչև վերջին հնարավորությունը», -նկատեց Իսկանդարյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 24-28-ը տեղի ունեցած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցած Բյորոյի նիստում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները որոշվել էր վերսկսել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան