ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները դժգոհել են ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի ստեղծման կապակցությամբ
ԵԽԽՎ բյուրոյի որոշումը` ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերաբերյալ, շարունակում է մնալ հակասական, հատկապես, որ այդ որոշումը հակասում է միջնորդ պետությունների բազմաթիվ կոչերին՝ հեռու մնալ այլ կազմակերպությունների այնպիսի գործողություններից, որոնք կարող են պոտենցիալ կերպով վնաս հասցնել բանակցային գործընթացին:
Հիշեցնենք, որ բանակցային գործընթացին չվնասելու վերաբերյալ մասին վերջին անգամ խոսել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` հունվարի 13-ին կայացած իր ասուլիսում:
Ինչպես մեզ տեղեկացրեցին դիվանագիտական աղբյուրները Եվրոպայի Խորհրդում, ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների ներկայացուցիչները իրենց դժգոհությունն են հայտնել ԵԽԽՎ բյուրոյի կողմից ընդունած որոշման վերաբերյալ:
Նրանք, մասնավորապես, դժգոհել են ԵԽԽՎ Բյուրոյի Ղարաբաղյան բանակցային գործընթացին ակնհայտորեն վնասող որոշման ընդունման կապակցությամբ` նշելով, որ այդ որոշման բացասական հետևանքների պատասխանատվությունն ամբողջովին ընկնում է ԵԽԽՎ բյուրոյի վրա:
Նրանք կոչ են արել ԵԽԽՎ ղեկավար մարմնին հարգանքով վերաբերվել բանակցային գործընթացի բնույթին ու ձևաչափին և դրան մոտենալ հասունության զգացումով: Ֆրանսիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները նշել են, որ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների մանրամասներին չտիրապետող քաղաքական գործիչների կողմից հանրային քննարկումները, չեն կարող որեւէ իմաստալից աջակցություն լինել գործընթացի համար:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը