Ա. Հարությունյան. «Ալկոհոլի սպառման ավելացումը նշան է վատ կյանքի»
15% գինու , 28% կոնյակի և 42% գարեջրի արտադրության աճն ապահովել են ալկոհոլի շուկայի նախորդ տարվա 20%-ոց աճի տեմպերը: Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի փոխանցմամբ, աճի միտում գրանցվել է նաև արտահանման մեջ:
«2009-ի համեմատ անցյալ տարի 56%-ով ավելացել է գինու արտահանումը, 16%-ով կոնյակինը, 5%-ով օղունը և 40% սպիրտինը: Արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 20%»,- նշեց Ավագ Հարությունյանը:
Չնայած թվերը դրական են և աճն ակնհայտ, սակայն ըստ Ավագ Հարությունյանի, կա մտահոգող խնդիր:
«Ընդհանրապես, երբ ալկոհոլի սպառումն ավելանում է սա նշան է վատ կյանքի: Դա ավելի շատ սոցիալական խնդիր է: Օրինակ 2009-ի համեմատ 20%-ով մենք ավել ենք օգտագործել ալկոհոլի շուկայում արտասահմանյան ծագման թունդ ալկոհոլային խմիչքներ: 12%-ով էլ ավելացել է տեղական օղու սպառումը»,- ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահը:
Անդրադառնալով հայ-վրացական «բրենդային պատերազին»` Ավագ Հարությունյանը նշեց, որ դեռ 3 տարի առաջ Հայաստանն իր նախնական համաձայնությունն է տվել «Աշխարհագրական նշումների մասին» հայ-վրացական պայմանագրի կնքման համար և համոզմունք հայտնեց, որ այդ փաստաթուղթը կարող է իրենից լուրջ վտանգ ներկայացնել:
«Այդ փաստաթղթով վրացիները մոտ 100 անուն աշխարհագրական նշում են պարտադրում Հայաստանին: Այդ անվանումներից են օրինակ Շիրակը, Ալավերդին, Կախեթը: Եթե դա ընդունենք, ապա այդ նշումներով հայկական ապրանքներն անգամ տրանզիտի իրավունք չեն ունենա Վրաստանի տարածքով»,- ասաց Ավագ Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը