Ռուսական ռազմաբազայի երկարաձգման մասին համաձայնագիրը ՍԴ-ում կքննարկվի փետրվարի 15-ին
Գյումրիում ռուսական ռազմաբազայի ժամկետի երկարաձգման մասին համաձայնագիրը Հայաստանի Սահմանադրական դատարանը կքննարկի փետրվարի 15-ին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը:
Հիշեցնենք, որ համաձայնագիրը ստորագրվել է նախորդ տարի օգոստոսի 20-ին Երևանում, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի Երևան կատարած այցի ժամանակ: ՍԴ-ում համաձայնագրի քննարկումը կկատարվի գրավոր ընթացակարգով: Եթե համաձայնագիրը չհակասի մեր երկրի Սահմանադրությանը, ապա այն վավերացման կներկայացվի Ազգային ժողով:
Հիշեցնենք, որ հայ-ռուսական համաձայնագրով, Գյումրիում ՌԴ ռազմաբազայի տեղակայման ժամկետը երկարաձգվում է 49 տարով:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը