Փետրվարի 8-ին և 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
Այսօր հանրապետության առանձին շրջաններում հնարավոր է դիտվեն թույլ տեղումներ: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
Հանրապետության արևելյան շրջաններում դիտվում է մինչև 10-12 աստիճան տաքություն: Նա նշեց, որ Հանրապետությունում այս տարի, ի տարբերություն նախորդների, ամենուրեք տաք եղանակ է` ձմռան այս ամսվա համար, բացառությամբ, Արարատյան դաշտի, որտեղ ցուրտ օդը պահպանվում է: «Արարատյան դաշտն ունի այնպիսի աշխարհագրական առանձնահատկություն, երբ ցուրտ օդը ներթափանցում է, դժվարությամբ է այն դուրս գալիս»,-հավելեց նա:
Զ. Պետրոսյանը նշեց, որ փետրվարի 8-ին և 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի սպասվում: Երևանում այսօր ցերեկը կգրանցվի -2-4 աստիճան:
Նշենք, որ ավելի վաղը Զարուհի Պետրոսյանը հայտնել էր, որ փետրվարին սպասվում են նորմայից ավելի տեղումներ, կգրանցվի մինչև 73 մմ տեղում: Հունվարի համեմատ փետրվարին ընդամենը 1 աստիճանով է հանրապետության ջերմաստիճանը ցածր լինելու:
Ցուրտ օրերը գրանցվելու են փետրվարի առաջին 10-օրյակում, իսկ վերջին տասնօրյակում ջերմաստիճանը գնալով կտաքանա: Նրա փոխանցմամբ, ըստ կլիմայական կանխատեսումների, օրերը կտաքանան փետրվարի կեսերից հետո, իսկ փետրվարի երրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանը նկատելի կբարձրանա:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան