Քաղաքական 13:11 09/02/2011

Ա. Զաքարյան. ՄՃԽ զեկույցում ոչ մի խոսք չի ասվում իրավիճակի սրման պատճառների մասին

«Միջազգային ճգնաժամային խմբի հերթական զեկույցը հեռու է փաստաթուղթ կոչվելուց, որովհետև այնտեղ շատ քիչ տեսակարար կշիռ են կազմում իրական փաստերը: Իրականում այն մի լայնածավալ աշխատություն է, որում ցավոք Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին առընչվող փաստերն ու դեպքերի մեկնաբանությունը աղավաղվում ու վերաշարադրվում են` կարծես թե ինչ-որ հատուկ նպատակներ հետապնդելով: Զեկույցի հեղինակները ակնհայտ սխալ և անհիմն տեղեկություններ են ներառել ոչ միայն հակամարտության մասով, այլ նաև ՀՀ ներքաղաքական իրավիճակների մասին»,- մեկնաբանելով Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքերով, նախ զեկույցում ոչ մի խոսք չի ասվում իրավիճակի սրման պատճառների մասին: «Այսինքն, այն մասին, որ Ալիևը զոհ է գնացել իր պատերազմ սկսելու հայտարարություններին, հայատյացության քաղաքականությանը, խոհեմ չդատելուն և նավթադոլարային հաշվարկներին: Զեկույցում կարծես թե առավելապես կարևորվում է ոչ թե Լեռնային Ղարաբաղում և ընդհանրապես ողջ Հարավային Կովկասում բնակվող մարդկանց անվտանգությունը, այլ կարևորվում է նավթի ու նավթատարի գործոնը»,- ասաց քաղաքական գործիչը:

Խորհրդարանականը նշեց, որ զեկույցում նշվում են ԵԱՀԿ ՄԽ ջանքերն ու թվարկվում են բանակցությունների հիմքում ընկած մադրիդյան սկզբունքները, հիշատակված են ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ինչպես նաև ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության համարժեք լինելու համանախագահների պնդումները:

«Սակայն չի նշվում Ալմաթիում, այնուհետ Աստրախանում Ալիևի ակնհայտ խաղաղ ճանապարհով խնդրի լուծումից հրաժարվելը, փորձերը թյուր պատկերացում ստեղծել, իբր Հայաստանն է մեղավոր բանակցային գործընթացը խափանելու մեջ: Այս կարգի մոտեցում է գրեթե բոլոր այն դրույթներում, որտեղ հեղինակները փորձել են մեղավորներ գտնել, անելով ակնհայտ սխալ ու անհիմն եզրակացություններ: Բոլոր տեղերում, որտեղ Ադրբեջանի մեղքերն են, պատասխանատվությունը նշվում է կամ կրավորական, կամ կիսվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Օրինակ, շփման գծից դիպուկահարների դուրս բերման միջնորդների առաջարկի հետ, բոլորն էլ գիտեն, որ մերժողը Ադրբեջանը, և ի հակառակ միջնորդների բազմաթիվ ջանքերին ու կոչերին ադրբեջանական կողմն է հրաժարվել այդ հարցին լուծում տալուց: Իսկ ըստ խմբի, հենց այնպես օդում ենթադրություններ անելով, առանց փաստերի պարզվում է մենք էլ ենք մեղավոր: Ոչ ավել, ոչ պակաս Հայաստանն անհիմն մեղադրում են Ադրբեջանին նախահարված տալու մեջ, երբ, ոչ միայն նման իրողություններ չկա, այլ ընդհակառակը` Ալիևն է առավոտից գիշեր փայլում իր ռազմատենչ հայտարարություններով: Ճգնաժային խումբը չգիտես ինչու մոռացել է, որ հենց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է հրապարակային առաջարկ ներկայացրել ուժի չկիրառման մասին համաձայնագիր ստորագրելու համար:
Ներկայացվում է, որ վիճակը լարվել է ու անհրաժեշտ է խախտել ստատուս-քվոն ի օգուտ Ադրբեջանի, քանի որ վերջինս համբերության բաժակը լցվել է: Այստեղ կարծում եմ տեղին է հայտնի ասացվածքը` ախորժակի և քացախի մասին, առավել ևս, որ նշվում է, որ դա պետք է Իլհամ Ալիևին: Այսինքն, եթե կարճ ամփոփելու լինենք, ըստ Միջազգային ճգնաժամային խմբի միամիտ եզրահանգումների ստացվում է, որ Հայաստանը պետք է զիջի Ադրբեջանին, որպեսզի Ալիևը 3-րդ անգամ դառնա Ադրբեջանի նախագահ, որովհետև այդպես են պահանջում էներգետիկ շահերը»,- եզրակացրեց Ա. Զաքարյանը:

Նա առավել համոզիչ լինելու համար նշեց, որ, օրինակ, 2007 թ. երբ Ադրբեջանը ավելացրեց իր ռազմական բյուջեն, Ճգնաժամային խումբը իր զեկույցում ամրագրել էր սպառազինությունների մրցավազքի վտանգի մասին: Առավել ևս նշել էր, որ «Ադրբեջանը, որի ֆինանսներն ավելացել են նավթի պատճառով, շահագրգռված է հետաձգել խաղաղ միջոցներով հանգուցալուծումը»:

«Դրանից հետո Ադրբեջանը կրկնապատկեց, եռապատկեց իր ռազմական բյուջեն, իսկ ճգնաժամային խումբը որևէ արձագանք չուներ իր զեկույցներում: Այսօր, երևի երբ տեսավ, որ ռազմական ճանապարհով լուծում չստացվեց, երբ Ադրբեջանն ինչքան էլ մեծացնի իր ռազմական ծախսերը զենքի ուժով չի կարող տիրել ԼՂՀ-ին, նորից վայնասուն է դրել, ու, ոչ միայն փորձում է վախեցնել պատերազմի հավանականություններով, այլև ստատուս քվոյի պահպանման մեջ մեղադրում է Հայաստանի չզիջողականությունը, որը փաստորեն վնասում է Ադրբեջանի շահերը: Զեկույցը խնդրահարույց է նաև մեթոդոլոգիայի տեսանկյունից: Ճգնաժամային խումբը ամբողջ տեքստը կառուցում է ինչ-որ անհայտ հարցազրույցների միջոցով, և սկսում է հղումներ տալով այդ անհայտ աղբյուրներին կառուցել իր ուզած տեքստը: Օրինակ, նշվում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնյան ասել է, որ Ադրբեջանն այնքան ռազմական տեխնիկա ունի, որ կարող է գրավել Հայաստանը և Վրաստանը: Այս նույն մեթոդով, ծանոթանալով ճգնաժամային խմբի 2011թ. զեկույցին, ցանկացած ոք կարող է ենթադրել, որ Միջազգային ճգնաժամային խումբը կոնկրետ ակնկալիքներ ունի Ադրբեջանից, նման փաստաթուղթ պատրաստելու համար»,- նշեց խորհրդարանականը:

Այնուհետև պատգամավորը հավելեց. «Ըստ էության կրկին  հանգում ենք այն կարևորագույն հանգամանքին, որ վերջերս հաճախ նշում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ցանկացած ոչ ճիշտ և կողմնակալ քննարկում կամ հայտարարություն միայն ու միայն ավելացնում է լարվածությունն ու խոչընդոտում է հակամարտության կարգավորման գործընթացը: Իսկ Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցի հեղինակներին ցանկանում եմ ասել, որ բանակցություններում առաջընթաց չունենալը այնքան չի մեծացնում պատահական պատերազմի հավանականությունը, որքան որ նման ոգով պատրաստված զեկույցներն ու դրանցում բերված կողմնակալ, ոչ ճիշտ մեկնաբանությունները»:

Ս. Ֆրեյզեր. Բանակցություններում առաջընթաց չունենալը մեծացնում է պատահական պատերազմի հավանականությունը ցանկացած պահին



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:29
Ոչ մի փրփուրից կախված չի փրկվի խեղդվելուց, Թովմասյանը հանդիպել է Չախալյանին
«Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճին։ Նախօրեին ձերբակալվել են քաղաքացիներ, ովքեր տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
09:24
Քաղաքագետ. Տիխանովսկայայի հետ հանդիպումը նույնն է, որ Լուկաշենկոն հանդիպի Բագրատ Սրբազանի հետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախ՝ Շուշի...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերո՞վ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուս սահմանապահներն ամբողջությամբ դուրս չեն բերվի ՀՀ տարածքից. նրանք կշարունակեն իրենց...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Տավուշի մարզպետը կիրանցեցիներին ասել է, որ ամեն ինչ ավարտված է, իրենք չեն կարող ոչինչ փոխել՝ սահմանը գծված է
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը երեկ առավոտյան հանդիպել է Կիրանցի մոտ 2 տասնյակ բնակիչների հետ,...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Փաստ». Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին իշխանությունները փորձում են ի մի բերել իրենց բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Ով է կասկածվում Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի մեջ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Հինգշաբթի ՔՊ-ի նախաձեռնող նիստին Նիկոլ Փաշինյանը բավականին անտրամադիր ու հյուծված տեսք է...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Ինչ է խոստացել Փաշինյանը Արփինե Սարգսյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանական աղբյուրների տեղեկացմամբ, մեկ շաբաթից ավելի Երևանում ընթացող հակաիշխանական ցույցերը...
Աղբյուր` Panorama.am
08:56
Իշխան Գևորգյանն ու մյուսներն ազատ են արձակվել
Ապօրինի զենք-մենքի անհիմն կասկածանքով ձերբակալված Իշխան Գևորգյանը, Անդրանիկ Եղոյանը, Հրաչյա Թովմասյանը, Գարի Ավագյանը և Հայկ Մեսրոպյանը քիչ առաջ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Փաստ». Սրբազանը չի հանձնվի ու գործը կհասցնի մինչև վերջ
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին երբեմն կարելի է հանդիպել կարծիքների, թե ինչպես կարող է հոգևորականը գլխավորել քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Ժողովուրդ». ՊՆ-ն հնարավոր ընդվզումները կանխելու համար նոր պաշտոններո՞վ է «կաշառու» գնդապետներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր հետաքննությունը, թե ինչպես են երեք տարի առաջ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ինչ պահանջներ են ներկայացրել քաղաքական որոշ ուժեր Բագրատ Սրբազանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական որոշ ուժեր հանդիպումների արդյունքում որոշ պահանջներ են ներկայացրել Բագրատ սրբազանին`...
Աղբյուր` Panorama.am
23:30
Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին
Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինսթագրամ»-ի...
Աղբյուր` Panorama.am
22:55
Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. Գևորգ Դանիելյան
Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու սահմանադրաիրավական հիմքերի առնչությամբ NEWS.am-ը զրուցել է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
22:26
Միրզոյանը Բերբոքին պատմել է խաղաղության օրակարգի մասին
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
22:07
Ես միշտ ժողովրդի հետ եմ. Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ Սրբազանի շարժմանն աջակցելու մասին
«Շարժում ա էլի, ամբողջ ժողովրդի շարժում ա, ինձնից ի՞նչ եք ուզում իմանաք։ Դրական եմ վերաբերվում», «Հրապարակ»-ի հարցին`...
Աղբյուր` Panorama.am
21:39
Եթե կա Աստծո առաջնորդություն, ապա ցանկացած պայքար տանում է հաղթության. Այսեր Իսայան
«Օրհնված է այն պայքարը, որն առաջնորդում է Աստված։ Եթե կա Աստծու առաջնորդություն կա, ապա ցանկացած պայքար տանում է հաղթության»,- Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
21:24
Վանաձորի «Եդեմ» ռեստորանի աշխատակցուհու դին դուրս է բերվել Փամբակ գետից
Մայիսի 15-ին, ժամը 14:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին եթերում ինչ-որ արտահայտությունների համար որակում են «խուլիգանություն». Ռուբեն Մելիքյան
«Մինչև էս վերջերս՝ խուլիգանությունն իսկապես խուլիգանություն էր։  Սկսած մի քանի ամիս առաջվանից, հիշում եք՝ Նարեկ Սամսոնյանը, Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
21:13
Բագրատ Սրբազանը վաղը կհանդիպի կուսակցությունների ներկայացուցիչների, մշակույթի գործիչների և զինվորականների հետ
«Ազգային ճակատը» հայտնում է Տավուշի թեմի առաջնորդ Բարգրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
21:03
Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում հայկական կողմից Հնդկաստանը սպասում է մանրամասների. Դեսպան
«Չաբահար նավահանգստից օգտվելու հարցի առնչությամբ հայկական կողմից Հնդկաստանը սպասում է մանրամասների և անպայման հաշվի կառնի, երբ այդ առումով...
Աղբյուր` Panorama.am
20:59
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին ազդանշանով ողջունող վարորդներին ոստիկանները տուգանում են
Ոստիկանները տուգանում կամ տուգանային հրապարակ են տեղափոխում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին աջակցող վարորդներին, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
20:44
Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս. Բագրատ Սրբազան
«Կիրակի օրվանից տեղյակ կլինեք, թե ինչ է տեղի ունենալու ատաջիկա շաբաթը, որովհետևր շատ կարևոր հայտարարություններով, պատգամներով և...
Աղբյուր` Panorama.am
20:22
Մի քաղաքացի էր զանգել, ասում էր՝ գնալու եմ ինքնահրկիզվեմ. Ռուբեն Մելիքյան
«Ձերբակալվածների մասով հենց այս պահին էլ իրականացվում է աշխատանքը, հենց այս պահին էլ իմ գործընկերները քննչական բաժիններում տարբեր քննչական...
Աղբյուր` Panorama.am
19:56
Փաշինյանի հայտարարությունից հետո կիրանցցին կողպել է իր խանութի դռները
«Կիրանցեցի Նվարդ Սիրունյանը 5 տարի գործունեությունից հետո դադարեցրել է սեփական խանութի աշխատանքը, մեկ ամիս առաջ կողպել է խանութի դռները և...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արթուր Դավթյան
«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին և չի կարող լինել որևէ մեկը, որը հակադրվի այս սահմանադրական և հոգևոր...
Աղբյուր` Panorama.am
19:14
ՀՀ փաստաբանները գործադուլի տեսքով բողոքի ակցիա կիրականացնեն
ՀՀ Փաստաբանական պալատը հայտարարություն է տարածել փաստաբանների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին, որոմ ասվում է. «Հարգելի...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հայաստանը չպետք է շատ տարվի ու ժամանակին հասկանա, որ իրեն ուզում են պատին դեմ տալ. Մանվել Սարգսյան
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը գրում է. «Նկատեցի, որ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության շուրջ քննարկումները սկսում են գնալով...
Աղբյուր` Panorama.am
18:57
Դրա դիմաց մեզ ի՞նչ է հասնում, ողորմությո՞ւն, մենք ասում ենք՝ ողորմացեք մեզ ապրելու, հա՞. Բագրատ սրբազան
«Այսօր մարդկանց կյանքերն ու ճակատագրերն են որոշվում, սա ապագայի հարց էլ չէ, այլ ներկայի հարց է, ձևափոխվող Հայաստանի հարցն է, որը լցված է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Երկրում ինստիտուցիոնալ կյանքն այլևս չի գործում, համակարգային ամեն բան դադարել է. Բագրատ Սրբազան
«Իմ թեկնածուական թեզը եղել է Հայաստանի առողջապահական համակարգը, անցյալը ներկան, ապագան ու աստվածաբանական հայացքը»,-բժիշկների հետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}