Թեժ գծեր` արդարադատության նախարարությունում
Արդարադատության նախարարության ստորաբաժանումներին և կառույցներին ուղղված դիմումներին, հարցերին և բողոքներին արագ արձագանքելու, հասարակության հետ անմիջական կապը խորացնելու և մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով, սկսել են գործել թեժ գծեր:
Առաջին ասուլիսում ԱՆ Հրայր Թովմասյանի խոստացած բարեփոխումների ընթացքի վերաբերյալ Panorama.am-ի հարցին ի պատասխան, այդ մասին հայտնեց ԱՆ մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը: Քաղաքացիները Արդարադատության նախարարության հետ կապված հարցեր, բողոքներ ունենալու դեպքում կարող են զագահարել 35-83-99 թեժ գծին, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պարագայում` 34-22-29 հեռախոսահամարով, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հետ կապված հարցերի դեպքում` 52-45-16, իսկ քրեակատարողական ծառայության պարագայում` 44-22-73 համարով: Քաղաքացիները կարող են նաև իրենց հարցերը, նամակներն ու դիմումները ուղարկել նախարարության էլեկտրոնային փոստ` [email protected] հասցեով:
Մամուլի քարտուղարի տեղեկացմամբ, քաղաքացիների սպասարկումը բարելավվելու և հեշտացնելու նպատակով նոտարական գրասենյակներում, ինչպես նաև ՔԿԱԳ ու իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմիններում և բոլոր տարածքային բաժիններում տեսանելի վայրում սկսվել են տեղադրվել ցուցատախտակներ:
Դրանց վրա զետեղված են դիմումի ձևանմուշներ` պետական գրանցման, պետական հաշվառման և պետական միասնական գրանցամատյանից տեղեկություններ ստանալու համար, տեղեկություններ` լրացման կարգի և փաստաթղթերի տրամադրման ժամկետների մասին, պետական գրանցման, պետական հաշվառման և տեղեկություններ ստանալու համար վճարվող պետական տուրքերի հաշվեհամարները և վճարման ենթակա գումարի չափը, աշխատանքի օրերը և ժամերը:
Պետական ռեգիստրի կայքում` stateregistry.am, տեղադրվել է նաև առևտրային կազմակերպություն գրանցելու համար հիմնադիրների ժողովի արձանագրության, հիմնադրի որոշման և կանոնադրության նմուշային ձևերը, ինչպես նաև անվճար տեղեկություններից օգտվելու ձևերը:
«Արդարադատության նախարարությունում շարունակվում են աշխատանքնային գործընթացներն առավել արդյունավետ կազմակերպելուն ուղղված բարեփոխումները»,-եզրափակեց Կ. Քալանթարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը