Քաղաքական 16:17 09/02/2011

Ս. Մինասյան. ՄՃԽ-ն իր զեկույցով կես տարի ուշացել է

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը Panorama.am-ի հետ հարցազրույցում խոսում է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Միջազգային ճգնաժամային խմբի վերջին զեկույցի մասին:

-Ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄՃԽ նոր զեկույցը: Որքանո՞վ է հավանական հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը, ինչպես ՄՃԽ վերլուծաբաններն են նշում:

-Սկսենք նրանից, որ Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը բավականին ուշացել է: Մոտավորապես` կես տարի: Որովհետև Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները վերսկսելու պատրաստականության մասին բազմաթիվ ուղղակի սպառնալիքներից հետո, որոնք հնչել են նախագահ Իլհամ Ալիևի ու Ադրբեջանի ռազմա-քաղաքական այլ ներկայացուցիչների կողմից 2010 թվականի երկրորդ կեսից սկսած, սեփական անձը հարգող յուրաքանչյուր պետության ղեկավար պարտավոր էր պատերազմ սկսել: Սակայն անցած տարի դա տեղի չունեցավ, առավել ևս` տեսանելի ապագայում չի լինի:

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը 2011 թվականի փետրվարին շատ ավելի նվազ է, քան անգամ` 2010 թվականի օգոստոսին: Դա կապված է թե հակամարտության գոտում ռազմա-քաղաքական հավասարակշռության պահպանման (ինչի մասին իրենց զեկույցում գրում են հենց ՄՃԽ վերլուծաբանները), թե ռազմական գործողությունների վերսկսման պարագայում կողմերի` կայծակնային պատերազմի` արագ հաղթանակի հասնելու անկարողության (ինչը նույնպես բազմիցս ընդգծվում է Ճգնաժամային խմբի փորձագետների կողմից), և թե միջազգային հանրության անզիջում դիրքորոշման հետ, ըստ որի անթույլատրելի է համարվում ռազմական գործողությունների վերսկսման միտքն անգամ, և դա բավականին հստակ ներկայացվեց 2010 թվականի դեկտեմբերի սկզբին` ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովի ժամանակ:

Այդպիսով, չնայած այն բանին, որ տեքստում առկա փաստերը հակառակի մասին են վկայում (բավականին խորը վեր է լուծվում կողմերի ռազմական ներուժն ու պնդում է արվում կայծակնային պատերազմի անհնարինության մասին), զեկույցի հեղինակները գիտակցաբար ներկայացնում են փաստարկներ ռազմական գործողությունների, իբր, մոտակա վերսկման մասին, սակայն միաժամանակ «մոռանալով» հավելել գոնե մեկ տրամաբանական փաստարկ առ այն, թե այնուամենայնիվ ինչու այդ պատերազմը չի կարող սկսվել:

Ամեն դեպքում, ՄՃԽ վերլուծաբանների պարագայում դա նոր մոտեցում չէ: Դեռ 2006 թվականից սկսած այդ կազմակերպությունը ղարաբաղյան թեմայով իր մի քանի զեկույցներում պնդում էր, որ ռազմական գործողություններ կսկսվեն, քանի որ էներգառեսուրսների վաճառքից հարստացած Ադրբեջանը պատերազմ կսկսի: Իսկ հետո` ընդհակառակը, սկսեցին պնդել, թե երբ 2013-2014 թվականներին նավթից եկամուտները սկսեն նվազել, արդեն «աղքատ» Ադրբեջանը պատերազմ կսկսի, որպեսզի խուսափի ներքաղաքական ցնցումներից: Իսկ ահա այս զեկույցում ՄՃԽ վերլուծաբաններն արդեն պնդում են, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ կսկսի նաև այն պատճառով, որ ռազմատենչ հայտարարություններով ինքն իրեն փակուղի է մտցրել, և այն բանի համար, որ ղարաբաղյան հակամարտության դեպքում ժամանակն աշխատում է ի վնաս Իլհամ Ալիևի:

-Սակայն ՄՃԽ վերլուծաբանները պնդում են, թե վտանգ կա, որ ռազմական գործողությունները կարող են սկսվել կողմերի շփման գծում պատահական բախումների արդյունքում, որոնք կարող են վերածվել լայնամասշտաբ ռազմական գործողությունների:

-Միմյանց դիմակայում են հակամարտության երեք կողմերի կանոնավոր զինված ուժերը, որոնք գտնվում են իրենց քաղաքական ղեկավարության լիակատար վերահսկողության ներքո, այլ ոչ թե ջլատված պարտիզանական խմբավորումներ` դաշտային հրամանատարների գլխավորությամբ: Վերջին մի քանի տարիների ընթացքում շփման գծում մի քանի բավականին խոշոր միջադեպեր են գրանցվել (օրինակ` 2008թ. մարտին Լեոնարխ գյուղի մոտ կամ 2010թ. ամռանը), որոնք կարող էին ռազմական գործողությունների վերսկսման առիթ դառնալ, սակայն չդառան: Ղարաբաղյան հակամարտության դեպքում ռազմական գործողությունները կարող են վերսկսվել միայն հակամարտող կողմերից մեկի ղեկավարության կողմից այն սկսելու գիտակցաբար ընդունված քաղաքական որոշման դեպքում, և չեն կարող լիենլ ինչ-որ պատահականության արդյունք: Իսկ հակամարտության կողմերը տակավին հաշիվ են տալիս իրենց, որ ռազմական գործողությունների վերսկսումը աղետալի հետևանքներ է ունենալու նախաձեռնողի համար ` հաշվի առնելով հակամարտող կողմերի տիրապետած և կայծակնային հաջողության հույս չտվող մեծ քանակությամբ սպառազինության ու ռազմատեխնիկայի զսպիչ ուժը:

Ավելին, ՄՃԽ վերլուծաբաններն իրենք են ընգծում ղարաբաղյան ու հայկական բանակների հրթիռա-հրետանային պատասխան հարվածի զսպիչ ուժը, որով հնարավոր է անընդունելի կորուստ հասցնել Ադրբեջանի կարևորագույն քաղաքական, տնտեսական ու ենթակառուցվածքային օբյեկտներին, ինչպես նաև հանգեցնել այնպիսի քանակությամբ զոհերի ու նյութական կորուստների, որոնք բազմակի անգամ կգերազանցեն բոլոր հնարավոր ձեռքբերումներին, որոնք Ադրբեջանն անգամ հիպոթետիկ կարող է ակնկալել ռազմական գործողությունների վերսկսումից:

-Ձեր կարծիքով, որաքնո՞վ է զեկույցն օբյեկտիվ:

-Փաստագրական նյութ հավաքելու առումով կատարված բավականին բարեխիղճ աշխատանքին զուգահեռ, կան մի քանի դրվագներ, որոնք, ցավոք սրտի, վկայում են կամ ՄՃԽ որոշ փորձագետների կողմնակալության, կամ, որն ավելի վատ է, զեկույցի հեղինակների ոչ բավարար պրոֆեսիոնալ մոտեցման մասին: Ինչ արժեք ունի զեկույցի տեքստում ադրբեջանական քարոզիչներից փոխառած անեկդոտային այն վերապատումը, թե 2010 թվականի հունիսի 18-ին, իբր, ադրբեջանցի զինվորը միայնակ տասնյակ հայ զինվորներ է սպանել, կամ` պնդումն այն մասին, թե Լեռնային Ղարաբաղում հայ հնէաբաննների պեղումները նույնպես մեծացնում են ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը: Զեկույցում նաև առկա է մեծմասամբ Ռուսաստանին ուղղված կոչ` դադարեցնելու սպառազինությունների մատակարարումը հակամարտության գոտի, մինչդեռ զեկույցի հեղինակները, չգիտես ինչու, մոռանում են ընգծել, որ սպառազինությունների մրցավազքի գլխավոր նախաձեռնողին` Ադրբեջանին, հիմնականում զենք են մատակարարում առաջին հերթին ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, մի շարք արևելաեվրոպական երկրներ, ինչպես նաև Ուկրաինան ու Իսրայելը: Եվ վերջապես, զեկույցի անվանումն ինքն ամբողջությամբ չի համապատասխանում ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմա-քաղաքական հավասարակշռության եռակողմ ձևաչափին:

-ՄՃԽ վերլուծաբանները պնդում են, որ ստատուս քվոն հակասում է Ադրբեջան շահերին: Համապատասխանո՞ւմ է սա իրականությանը:

-Այո, իսկապես, ՄՃԽ զեկույցում նշվում է, որ ստատուս քվոն չի համապատասխանում Ադրբեջանի շահերին, և ժամանակը, փաստորեն, աշխատում է նրանց դեմ: Միաժամանակ, զեկույցի հեղինակների հաշվարկներով, 2014 թվականին սպասվում է էներգառեսուրսների վաճառքից եկամուտների արագ անկում` ղարաբաղյան հակամարտության հարցում Իլհամ Ալիևի չիրականացված խոստումների ֆոնին, իսկ հակամարտության ձգձգումը բացասաբար է անդրադառնում նրա դիրքերի ու ադրբեջանական հանրության կողմից ընկալման վրա: Ինչպես նշում են ՄՃԽ փորձագետները, ներկայումս Ադրբեջանի բնակչության միայն 15 տոկոսն է հավատում ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման իրողությանը: Դա արդեն ակնհայտ ցուցանիշ է, ինչպես և այն, որ Ադրբեջանում այժմ պարզորոշ դրսևորվում է, այսպես կոչված, «ավազի ժամացույցի» ֆենոմենը, երբ ամեն օրը միայն ամրապնդում է Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու անհնարինության գիտակցումը:

Իսկ իր շարունակական ռազմատենչ ու անզիջում հայտարարություններով Ադրբեջանն ինքն իրեն մղում է փակուղի ու ամրացնում է ստատուս քվոն: Փաստորեն, 2010 թվականին ադրբեջանական ղեկավարության կողմից ռազմական սպառնալիքների գլխավոր արդյունքը դարձավ բանակցային գործընթացում Ադրբեջանի կողմից ռազմական շանտաժի ռեսուրսի արժեզրկումը (երբ շատ ես սպառնում պատերազմով, դրան արդեն լուրջ չեն վերաբերում): Միաժամանակ Ադրբեջանի անարդյունք ռազմատենչ հռետորաբանությունը նպաստեց բանակցային գործընթացում հայկական դիրքորոշման տրամաբանական ամրապնդմանը և բաց թողեց հայկական կողմի ձեռքերը (որն արդեն ԵԱՀԿ ամբիոնից բացեիբաց հայտարարեց ԼՂՀ անկախությունը ճանաչելու պատրաստականության մասին), որի առնչությամբ միջազգային հանրությունն արդեն որևէ հակափաստարկ չունի:

Իմիջիայլոց, այս առումով ՄՃԽ վերլուծաբանների աշխատանքում ակնհայտ միտում կա, ինչը վկայում է այն մասին, որ այդ բավականին հեղինակավոր միջազգային կազմակերպության փորձագետներն իրատեսորեն են գնահատում հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Եթե նախկինում ՄՃԽ-ն պնդում էր, որ ռազմական գործողությունները կանխելու համար ղարաբաղյան կողմը պետք է որոշակի տարածքներ զիջի, ապա այս զեկույցում դա չկա, և կազմակերպության փորձագետները միայն միջազգային հանրությանն են կոչ անում` ավելի առարկայական ճնշումներ բանեցնել հակամարտող կողմերի նկատմամբ` դիպուկահարներին դուրս բերելու ու կարգավորման որոշ ընդհանուր սկզբունքներ ընդունելու ուղղությամբ, որոնք փաստացիորեն կդառնան չհարձակման յուրօրինակ պակտ ու իսկապես կնվազեցնեն լարվածությունը հակամարտության գոտում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:00
Մայիսի 15-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:52
Փրկարարները հեռացրել են մոտ 350 տոննա անձրևաջուր
Անձրևաջրերի հետևանքով ջրալցվել է ավտոկայանատեղին (մոտ 30 սմ) և նկուղային հարկում գործող սննդի կետը (մոտ 10 սմ):
Աղբյուր` Panorama.am
07:44
Բագրատ Սրբազանն այցելել է ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու հետևանքով ոտքի կոտրվածք ստացած քաղաքացուն
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է նախօրեին ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու հետևանքով ոտքի կոտրվածք...
Աղբյուր` Panorama.am
23:35
Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում է ստացվել այն մասին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս...
Աղբյուր` Panorama.am
23:17
Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարար է նշանակել Անդրեյ Բելոուսովին
Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել նոր կառավարության փոխվարչապետների և նախարարների նշանակման մասին։ Այդ մասին հրամանագիր է հրապարակվել...
Աղբյուր` Panorama.am
22:55
«Իմնեմնիմի»-ի 100-րդ թողարկումը վարելու են Սամսոնյանի և Սաղաթելյանի փաստաբաններ՝ Մելիքյանը և Բաբայանը
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Աշխարհի ամենակրիմինալ փոդքաստի 100-րդ թողարկումը վարելու է «Իմնեմնիմի»-ի ամենա-ԼԵԳԻՏԻՄ...
Աղբյուր` Panorama.am
22:47
Տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-երի միջև առաջին խորհրդակցությունները.ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի...
Աղբյուր` Panorama.am
22:37
ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել են Թբիլիսիում ընթացող ցույցին
Թբիլիսիում գտնվող ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել են Ռուսթավելիի պողոտայում...
Աղբյուր` Panorama.am
22:26
Ամբողջ գետի ձուկը մի ժամում սատկեց մեծից փոքր, տոննաներով գնում էր ջրի երեսով ու ափերին. Ահազանգ
Ֆեյսբուքյան «Ձկնորսությունն Հայաստանում» էջը հայտնում է. «Արաքսավան։ Ամբողջ գետի  ձուկը մի ժամում սատկեց մեծից փոքր,...
Աղբյուր` Panorama.am
22:12
Աշոցքից Բավրա ավտոերթ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
«Ժամ առաջ ոտքի կանգնեք, որ կարողանանք կասեցնել ՀՀ կազմաքանդումը»,- yerkir.am-ի փոխանցմամբ, այդ մասին Աշոցքից դեպի Բավրայի անցակետ...
Աղբյուր` Panorama.am
22:02
Սպանվել է ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստը
«Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության անհետացած ակտիվիստ Նաթիգ Մեհդին սպանել է գործընկերը, կասկածյալը կալանավորվել է։ Kavkaz-uzel.eu-ի...
Աղբյուր` Panorama.am
21:52
Եկեղեցու բակում գտած նորածնի մորը հայտնաբերել են, նա Շիրակից է
Մայիսի 8-ին, ժամը 19.39-ին, ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
21:35
Բագրատ Սրբազանն ուղղակի իր բնույթով, էությամբ ունակ չէ ստվերային գործունեության.Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «ՔՊ-ական քարոզչամեքենային, այնուամենայնիվ, հաջողվեց մարդկանց մի փոքր խմբի...
Աղբյուր` Panorama.am
21:20
«Ազգային ճակատը» հրապարակել է մայիսի 15-ի երթերի մեկնակետերը
Սուրբ Աննա եկեղեցու մոտ Բագրատ Սրբազանը կոչ  արեց վաղը՝ ժամը 16։00-ին լինել Օպերային մոտ, որտեղ անցկացվող միջազգային համաժողովին ներկա է...
Աղբյուր` Panorama.am
20:44
Օպերայի մոտից անչափահաս են բերման ենթարկել․ Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ տեղեկացանք, որ Օպերայի մոտից անչափահաս են բերման ենթարկել։Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց  «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
20:27
Մեկ-երկու օրից լրիվ ամփոփումը կունենանք․ Բագրատ Սրբազան
 Վաղը՝ առավոտյան կշարունակվեն խաղաղ, անհնազանդության գործողություններ ՀՀ ողջ տարածքում: Այս մասին տեղեկացրեց Բագրատ Սրբազանը՝...
Աղբյուր` Panorama.am
20:12
ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն իրենց հանձնարարությունը կատարում են, կարիք կա գործելու ՔՊ-ի հետ․ Բագրատ Սրբազան
«Երուսաղեմից  նոր բերված  մոմեր են , նոր նվիրեցին»,- ձեռքի մոմերը փոխանցելով Սուրբ Աննա եկեղեցում օրվա ամփոփիչ ելույթի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Ո՛չ ոք ձեզանից չի՛ վախենում, ո՛չ ոք նահանջելու տեղ չունի․ Գառնիկ Դանիելյան
Երևան քաղաքում և մարզերում տեղի են ունեցել անհնազանդության ակցիաներ։ Այս մասին  «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
19:30
Բագրատ Սրբազանն այսօր ևս Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը
«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն այսօր ևս Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը։ «Երեկ...
Աղբյուր` Panorama.am
19:20
«Ինչու՞ և ինչպե՞ս կազմակերպել խաղաղ անհնազանդության գործողություններ» թեմայով քննարկում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում
Այս պահին Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի է ունենում հանդիպում-քննարկում «Ինչու՞  և ինչպե՞ս կազմակերպել խաղաղ անհնազանդության...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սոճիների ծաղկման շրջանում հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի սրացման պատճառ դառնալ
 Սոճիների ծաղկման շրջանում առատ բուսականությամբ հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի խիստ սրացման կամ բրոնխիալ ասթմայի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Փաշինյանը և Սյորեն Գադեն մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ
Դանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ավարտից առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի խորհրդարանի` Ֆոլկետինգի խոսնակ...
Աղբյուր` Panorama.am
18:33
Դա իրենց իրավունքն է՝ առանց իրավական հետևանքների․ ԵՊՀ դասախոսը՝ դասադուլների մասին
 «Ցանկացած քաղաքացու անքակտելի իրավունքներից մեկն է՝ խաղաղ ակցիաներ, գործադուլ, դասադուլ իրականացնելը։ Դա իրենց իրավունքն է՝ առանց...
Աղբյուր` Panorama.am
18:00
Պետդումայում նոր նշանակումներ են արվել
Պետդուման լիագումար նիստում մի շարք նախարարների հաստատել է պաշտոններում։ Մասնավորապես, Պետդուման լիագումար նիստում  Ալեքսեյ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Առաջին անգամ է, որ ԵՄ-ն որևէ կերպով մասնակցում է ՀՀ անվտանգության օրակարգին. Փաշինյան
Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (From the frontline:...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ոստիկանների այսօրվա վայրագությունները. Ֆոտոռեպորտաժ
Այսօր առավոտյան քաղաքացիները Կենտրոն վարչական շրջանի մի քանի փողոցներում անհնազանդության ակցիաներ իրականացրեցին՝ փակելով կարևոր փողոցներ։...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ես Հայաստանը կպահեմ ու կվերադառնանք Արցախ. Արցախցի Սոսե
Արցախից Սոսեն ակտիվորեն մասնակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ «Ինձ ձգձգում էին ոստիկաններն առանց պատճառի, ես...
Աղբյուր` Panorama.am
17:21
Բորտնիկով. Ռուս սահմանապահները մնում են Հայաստանում և կպահպանեն սահմանը Թուրքիայի և Իրանի հետ
Հայաստանը խնդրել է Ռուսաստանին փակել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի անցակետը։ Այսօր այս մասին հայտարարել է ՌԴ ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ռուսական գումար կընդունե՞ք. Բագրատ Սրբազանը խաչապուրի է գնում
Այսօր Երևանում «Տավուշի հանուն հայրենիքի» շարժման երթի ընթացքում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մտավ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
14:57 14/05/2024

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}