Վթարի ենթարկված կռունկը թերություն է ունեցել
ԱԻՆ-ի տեղեկատվության համաձայն, Երևանի Բյուզանդի փողոցի թիվ 89 շենքի մոտ վերամբարձ կռունկից ընկած ու մահացած քաղաքցին 1945 թ. ծնված Վոլոդյա Կարապետյանն էր:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, պատահարի հետևանքով ևս մեկ քաղաքացի ստացել է թեթև մարմնական վնասվածքներ: Վայր ընկած կռունկը վնասել է մի քանի ավտոմեքենա: MLL Industries շինարարարական կազմակերպությանը պատկանող 8 տոննանոց կռունկն ընկնելուց հարվածել է Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի երեսային հատվածին: Այս պահին փրկարարներն իրականացնում են շենքի թուլացած հատվածների` քարերի, ապակիների հեռացման աշխատանքներ:
Ըստ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի` 2010 թ. մարտի 9-ին կատարվել է վերոնշյալ կռունկի փորձաքննություն, տրվել է թերությունների վերացման միջոցառումների ծրագիր: Կռունկը ունեցել է թերություն` կապված արգելակման համակարգի հետ, սակայն տվյալ թերությունը չէր վերացվել:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան