Գիտության կոմիտեն ֆինանսավորել է միայն մերձավորների թեմաները
«Հրապարակը» գրում է, որ մինչ նախագահի վերահսկողական ծառայությունն զբաղվում է Գիտության պետական կոմիտեում հայտնաբերված զեղծարարությունների վերլուծությամբ, խմբագրությունը շարունակում է նամակներ ստանալ, որտեղ մատնանշվում են կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի այլ զեղծարարություններ: Դժգոհությունները վերաբերում են գիտության ոլորտի պետական թեմատիկ ֆինանսավորման այս տարվա մոտեցումներին: Թեմաների ընտրության հարցում կամայական մոտեցում է եղել, եւ առաջնորդվել են մտերիմներին ֆինանսավորելու սկզբունքով` մերժելով այլ ակտուալ ու գերակա ուղղությունների թեմաները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան