Երեկ մերկապարի ծննդյան օրն էր
1893 թվականի փետրվարի 9-ին ֆրանսիական «Մուլյեն Ռուժ» կաբարեում պարուհի Մոնան պարի ժամանակ իր վրայից հանել է զգեստը: Այդ պահին էլ պարը որակել են` մերկապար (striptease), որը բառացի թարգմանաբար նշանակում է «strip» -հանվել, «tease»-գրգռել: Պարուհու ոգևորված մերկապարը, սակայն, անհետևանք չի մնացել. Մոնայի մորը 100 ֆրանկ տուգանքի են ենթարկել հասարակական վայրում դստեր անվայել արարքի համար:
Արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, մերկապարի դեմ պայքարը ֆրանսիացի ուսանողների շրջանում բողոքի մեծ ալիք է բարձրացրել, անգամ ընդհարումներ են տեղի ունեցել իրավապահների ու երիտասարդների միջև: Եվ երկար պայքարից հետո ուսանողները հաղթել են, ու մարկապարի դեմ արգելքը հանվել է:
Մերկապարի իր արվեստով 1905-ին հանրությանը գերել է Մատա Հարին: «Ես ձեզ համար չեմ հանվում, այս աշխարհում ես ինձ այդպես եմ տեսնում: Եթե մարդիկ եկել են իմ ելույթները դիտելու, ապա եկել են այն բանի համար, որ ես առանց վախենալու հենվել եմ», -մի առիթով ասել է նա:
60-ականներին, սակայն, մերկապարի հանդեպ բուռն հետաքրքրությունը սկսում է մարել, ինչին նպաստել են ժամանակին մեծ աղմուկ բարձրացրած սեռական հեղափոխությունն ու պոռնոգրաֆիան: Սակայն 90-ականներին մերկապարը սկսում է կենդանանալ` ավելի կատարելագործված մատուցմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան