Գյումրիի վարորդները փող են հավաքում ԱԺ որոշ պատգամավորներին «օգնելու» համար
«Առավոտ»-ը տեղեկացնում է, որ ուղիղ մեկ շաբաթ է Գյումրիի վրացական պետհամարանիշ ունեցող մեքենաների վարորդները չեն հանգստանում, նրանք պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում` ընդդեմ Մաքսային օրենսգրքում տեղ գտած փոփոխությունների:
Վարորդներին հունից հանում է այն, որ այսուհետև ստիպված են մեքենայի գնից շատ ավելի թանկ վճարել այն մաքսազերծելու համար, իսկ ԱԺ-ի այս քայլը նրանք որակում են որպես «գրպանահատություն ու թալան»: Երեկ վարորդները հավաքվելու էին Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում, որտեղից և սկսվելու էր ավտոերթը դեպի վրացական սահման: Սակայն բողոքավորներից ավելի շուտ տեղ էին հասել ոստիկանները` շրջափակելով «Ասպարեզ» ակումբ տանող փողոցը և արգելելով վրացական պետհամարանիշով մեքենաների մուտքը: Թերթը տեղեկացնում է, որ ոստիկաններին այնուամենայնիվ հաջողվեց համոզել, որպեսզի վարորդներն իրենց ուղեկցությամբ երթևեկեն Բավրայի մաքսակետ: Վարորդներն իրենց պահանջները գրավոր ներկայացրին Բավրայի մաքսատան ղեկավարին, այնուհետև տեղափոխվելով Գյումրիի Թատերական հրապարակ, շարունակեցին բողոքը:
Ի դեպ, այստեղ վարորդները, մի գլխարկ դնելով հրապարակի դիմաց, փող էին գցում դրա մեջ` ԱԺ պատգամավորներին օգնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան