Քահանա Մելիքյան. Մայր Աթոռը տեղյակ է, բայց կարծիք արտահայտելու առիթ չի տեսնում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը քաջատեղյակ է այն մասին, որ վրացական կողմը թուրքական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ու Թուրքիան մտադրություն ունի Վրաստանում մզկիթները վերակառուցելու, իսկ Վրաստանը` Թուրքիայում իր եկեղեցիները:
Մայր Աթոռը, ինչպես այսօրվա ասուլիսում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը, տեղյակ է նաև, որ Թուրքիայում վրացական եկեղեցի ասվածը հայ-քաղկեդոնական վանական համալիրն է, իսկ Թուրքիան պատրաստվում է թուրքական մզկիթի անվան տակ վերակառուցել Ախալքալակում ժամանակին պարսկական բաղնիքը: «Անշուշտ, ուղղակիորեն այդ խնդիրը մեզ չի առնչվում, քանի որ դա երկու պետությունների հարցն է: Ախալքալակում եղել են 2 պատմական մզկիթներ ու խոսքը դրանց վերականգնման մասին է գնում, սակայն, զարմանալի է, քանի որ այդ նշյալ տարածաշրջանում այսօր մահմեդական բնակչություն չկա»,-ասաց քահանան:
Ըստ նրա, այս ամենի մասին կարիք չկա, որ Առաքելական եկեղեցին իր տեսանկյունը հայտնի: Տեր Վահրամ քահանա Մելիքյանը նշեց, որ դեռևս անհանգստանալու «շոշոփելի» առիթներ չկան, քանի որ խոսքը դեռևս զուտ պայմանավորվածության, ծրագրի մասին է: Հստակ քայլեր, այդ ուղղությամբ, քահանայի խոսքով, ոչ թուրքական, ոչ էլ վրացական կողմը չի արել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան