Իրանի ԱԳՆ արձագանքն Ադրբեջանում «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման գործունեության մասին
«Մոնաֆեղին» ահաբեկչական կազմակերպության քայլերն այնքան անմարդկային են, որ ոչ մի երկիր չի կարող նրանց պաշտպանել: Հուսով եմ, որ «Մոնաֆեղին» ահաբեկչական կազմակերպությունը, որի գործողությունների հետևանքով 12 000 իրանցի է զոհվել, Ադրբեջանում կդադարեցնի իր գործունեությունը:
Այդ մասին իրանական «Սահար» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Իրանի ԱԳՆ խոսնակ Ռամին Մեհմանփարաստը:
Հիշեցնենք, որ իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` Ադրբեջանի ղեկավարների` հատկապես ազգային անվտանգության նախարարության բացահայտ աջակցությամբ Ադրբեջանում ազատորեն իրենց հակաիրանական գործունեությունն են ծավալում «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորումը, որի ահաբեկչության զոհ են դարձել բազմաթիվ իրանցի պաշտոնյաներ, ինպես նաև Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսը, որի գործունեությունն ուղղված է Իրանի տարածքային ամբողջականության դեմ, «Փեժակ» և «Իրանի Քորդեսթանի դեմոկրատական կուսակցություն» կազմակերպությունները:
Իրանական «ԱՐԻԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ էլ` «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչը հայտարարել է, որի իրենք վստահ են Ադրբեջանն իրենց կաջակցի և երբեք չի հանձնի Իրանին: