Մոսկովյան մետրոյում մահացած արկածախնդիրները հայեր են եղել
Պարզվել է մոսկովյան մետրոյում փետրվարի 14-ի լույս գիշերը մահացած երիտասարդների ինքնությունը. Նրանք երկուսն էլ հայ են ` Իվան Միկիրտումով և Վիկտոր Վարդանյան, փոխանցում է «Life News»-ը:
Ըստ տեղեկատվության, Մոսկվայի մետրոյի «Կիևսկայա» կայարանում փետրվարի 14-ի լույս գիշերը մետրոյի գնացքի տանիքին հայտնաբերվել է 1991 թվականին ծնված ուսանողի դի: Իսկ տասը րոպե անց «Կունցևսկայա» և «Պիոներսկայա» կայարանների միջև ընկած հատվածում հայտնաբերվել է ևս մեկ ուսանողի դի: 19-ամյա Իվան Միկիրտումովը և Վիկտոր Վարդանյանը ուսանել են Մոսկվայի տարբեր բուհերում, բայց ունեցել են միևնույն նախասիրությունը` ցատկել են շարժման մեջ գտնվող վագոնների վրա:
Մոսկվայի մետրոպոլիտենի մամլո քարտուղար Ալեքսեյ Միշլյաևը հայտնել է, որ երիտասարդները փորձել են ցատկել վագոնների վրա, որպեսզի հասնեն հաջորդ կայարան: Վիկտոր Վարդանյանը մահացել է գլխին ստացած ծանր հարվածից, որի հետևանքով կոտրվել է նրա գանգուղեղը: Իսկ Իվանը մահացել է վզի կոտրվածքից
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը