ՊՆ. Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով
«Փետրվարի 12-ին Ստեփանակերտի զորամասերից մեկում հրազենի գործադրմամբ զինծառայող է մահացել»,-այս մասին Panorama.am-ի հետ զրույցում նշեց ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը՝ հավելելով, որ հայտնի է նշյալ զինծառայողի ինքնությունը՝ Թ. Սարուխանյան:
Հայաստանի ՊՆ քննչական բաժնից Panorama.am-ին հայտնեցին, որ միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով` ՔՕ 110 հոդվածի առաջին մասով` «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները