![](https://panorama.am/news_images/331/990328_1/f55c6483de1d2b_55c6483de2111.thumb.jpg)
ՀՀ ԱԳՆ. Հայաստանը չի աջակցի ԵԱՀԿ ղեկավարի պաշտոնում Թուրքիայի ներկայացուցչին
Հայաստանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Թուրքիայի ներկայացուցչի թեկնածությանը չի աջակցելու:
Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:
Նախօրեին թուրքական մամուլը տեղեկություն էր տարածել առ այն, թե Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մարտ ամսին Երևան է գործուղելու դիվանագետ Էրսին Էրչինի, ով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնելու Թուրքիայի նախագահի անձնական ուղերձը, որով Ա. Գյուլը Հայաստանին խնդրում է աջակցել՝ ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում թուրք թեկնածուի ընտրվելուն: Մեկնաբանելով այս տեղեկությունները` Տիգրան Բալայանը մասնավորապես ասաց. «Հայաստանը պաշտոնապես հայտնել է, որ այդ թեկնածությանը չի աջակցելու»:
Ավելի վաղ Panorama.am-ի դիվանագիտական աղբյուրները հայտնել էին, որ թուրքական կողմը թուրք թեկնածուի աջակցման համար քանիցս դիմել է հայկական կողմին, սակայն իրենց հստակ պատասխանվել է, որ նման տարբերակը բացառվում է:
Լրահոս
Տեսանյութեր
![GG-ում խուզարկությունը ռեպրեսիա է. Ռուբեն Մելիքյան](https://panorama.am/video_images/17/49467_1/f666d7bfa4e699_666d7bfa4e6d9.jpg)
![Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/17/49449_1/f666d70d2be002_666d70d2be042.jpg)