Ա. Մխիթարյանն ադրբեջանցիներին հիշեցնում է՝ մեր բանակը միշտ արթուն է
«Սա Ադրբեջանի հերթական սադրանքն էր, սակայն, ցավոք վերջիններս այդպես էլ չհասկացան, որ իրենց ոչ մի քայլ անպատասխան չի մնա: Փառք Աստծո մեր դիրքապահները վերջիններիս անհրաժեշտ հակահարված են տվել ու հետ շպրտել: Ադրբեջանի ղեկավարները նման քայլեր ծրագրելիս պետք է զգույշ լինեն, այլապես հետևանքները կարող է առավել ծանր լինել նրանց համար»,- անդրադառնալով Ադրբեջանի դիվերսիոն խմբի իրականացրած քայլերին՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Արմեն Մխիթարյանը::
Նշենք, որ ԼՂՀ ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Ադրբեջանի հատուկ ջոկատը, դիվերսիա իրականացնելու նպատակով փորձել է ներթափանցել Արցախի տարածք, սակայն ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների հակահարվածից հետո, կորուստներ կրելով հետ է շպրտվել (հայկական կողմը կուրուստներ չունի):
«Միջնորդ երկրներն ու միջազգային կառույցները նման սադրանքներից հետո պետք է լուրջ հետևություններ անեն, քանի որ դրանք Ադրբեջանի կողմից շարունակական են դառնում: Վերջիններս ամեն անգամ տարածաշրջանում իրավիճակը սրելուն միտված քայլեր են իրականացնում, ինչը առաջինհերթին իրենց համար է վտանգավոր»,- ասաց պատգամավորը:
Ազատամարտիկը նշեց, որ հայկական բանակը բանակը միշտ արթուն է, իր բարձր դիրքերում է և ցանկացած նման քայլի դեպքում արժանի հարված է հասցնելու:
Նախորդող նորություն`
Դ. Բաբայան. Ադրբեջանում դիվերսիոն գործողությունները գործելաոճ են դարձել
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը