Մահմուդ Աբբաս. Երբեք չենք հրաժարվի Երուսաղեմի հայկական թաղամասից
Պաղեստինի վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասն հայտարարել է, թե Երուսաղեմի հին քաղաքում գտնվող հայկական թաղամասը Պաղեստինի մայրաքաղաք համարվող Արևելյան Երուսաղեմի բաղկացուցիչ մասն է ու հայտարարել, որ իրենք երբեք չեն հրաժարվի դրանից: Ինչպես գրում է «The Jerusalem Post» պարբերականը, Մահմուդ Աբբսան այս մասին հայտարարել է Պաղեստինի քրիստոնյա համայնքների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ:
«Պաղեստինի իշխանությունները մնում են այն դիրքորոշմանը, որ հայկական թաղամասը Պաղեստին պետության մայրաքաղաք Արևելյան Երուսաղեմի անբաժան մասն է», - հայտարարել է Աբասը՝ միաժամանակ նշելով, թե վարչակազմը շահագրգռված է ընդլայնելու քրիստոնյա համայնքների դերակատարությունը պաղեստինյան հասարակության շրջանում:
Աբբասն իր ելույթում կարևորել է նաև քրիստոնեական ժառանգության բոլոր կոթողների ու եկեղեցիների վերականգնման աշխատանքների շարունակական բնույթը ինքնավարությունում՝ ընդգծելով, թե կսատարի համապատասխան բոլոր նախագծերին:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր