ՀՀ նախագահ. Հայաստանի և Իրանի հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց, արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիին: Այս մասին տեղեկացնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Ընդգծելով, որ հարևան երկու պետությունների միջև գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխվստահության և բարիդրացիության մթնոլորտում, զրուցակիցներն անդրադարձել են մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Տնտեսական հարաբերությունների ամրապնդման գործում կարևորվել է հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանը և ԻԻՀ Նախագահի հատուկ բանագնացը զրուցել են նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ: