Ադրբեջանի իշխանական հակերները հարձակումներ են սկսել ընդդիմադիր կայքերի վրա
Ադրեբեջանի իշխանությունների կողմից ստեղծված հակերների խումբը հարձակումներ է սկսել ընդդիմադիր տեղեկատվական կայքերի և թերթերի ինտերնետային տարբերակների վրա:
«Ենի Մուսավաթ» թերթի տեխնիկական տնօրեն Ջավիդ Սարխանբեյլին «Pia.az»-ին հայտնել է, որ հատուկ ծրագրի միջոցով կայքի սերվերին մեծ թվով «սպամներ» են ուղարկվում` արհեստական կերպով չափից մեծ բեռնվածություն ստեղծելու և կայքից օգտվելը դժվարացնելու համար:
Իշխանությունների ծրագրած գործողությունների մասին կայքին տեղեկացրած աղբյուրը հայտնել է, որ միջամտությունները հասցվելու են այն աստիճանի, որ օգտվողները հրաժարվեն այցելել ընդդիմադիր կայքեր:
«Այժմ արդեն որոշ ընդդիմադիր կայքեր մուտք գործողներին հատուկ զգուշացվում է, որ այդ կայք մուտքը վտանգավոր է համակարգչի համար: Իշխանության համար աշխատողները չեն բավարարվելու միայն դրանք շարքից հանելով: Նրանք նպատակադրվել են թիրախ դարձրած կայքերը վերածել վիրուսի որջերի և պարտադրել դրանցից օգտվողներին` չայցելել այդ կայքեր»,- հայտնել է տեղեկացված աղբյուրը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը