Այս տարվա հունվարին 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 107,7%
Այս տարվա հունվարին 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 107,7%, իսկ անցած տարվա դեկտեմբերի համեմատ` 50,6%։
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ի տարբերություն համախառն ներքին արդյունքի ցուցանիշի, «Տնտեսական ակտիվության ցուցանիշը» հաշվարկվում է տնտեսական գործունեության տեսակների թողարկման ծավալների, ոչ թե ավելացված արժեքների ծավալների հիման վրա և չի ներառում արտադրանքի զուտ հարկերը և ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունները:
ԱՎԾ-ի տվյալների համաձայն` այս տարվա հունվարին աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում, բացի գյուղատնտեսությունից։ Գյուղատնտեսության ոլորտում հունվարին 2010թ. հունվարի համեմատ արձանագրվել է 2,5% անկում։
Հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 63316,8 մլն դրամ, և ոլորտում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճը կազմել է 5,7%։ Շինարարության ոլորտում արձանագրվել է 0,9% աճ:
Նշված ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արտադրությունը աճել է 20,6%, ծառայությունների ոլորտում աճը կազմել է 24,3%։ Բնակչության կենսամակարդակը բնութագրող առևտուրը այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մնացել է անփոփոխ։
Այս տարվա հունվարին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 321 մլն դոլար, ինչը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,3%-ով։
Արտահանումը հունվարին աճել է 21,3%-ով, կազմելով 66,3 մլն դոլար, ներմուծումը նվազել է 1,7%-ով՝ կազմելով 255,3 մլն դոլար։ Հունվարին սպառողական ապրանքների գները աճել են 10,6%, իսկ հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է ընդամենը 4,5%-ով` կազմելով 104051 դրամ: Պետական համակարգում միջին աշխատավարձը հունվարին աճել է ընդամենը 0,1%-ով, իսկ մասնավոր հատվածում՝ 3,6%։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան