Երկու օրվա ընթացքում ադրբեջանական բանակում 8 զինծառայող սպանվել է, ևս 5-ը՝ վիրավորվել
«Ըստ մեր ունեցած հետախուզական տվյալների, բացի ադրբեջանական զորամասերից մեկում տեղի ունեցած մահվան ելքով արտակարգ պատահարից, մեկ միջադեպ էլ տեղի է ունեցել Մարտակերտի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետերից մեկում: Ըստ նախնական տվյալների, հակառակորդի զինծառայողներից մեկի՝ նռնակի հետ անզգույշ վարվելու հետևանքով 4 զինծառայող վիրավորվել է, մեկի վիճակը ծանր է»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ԼՂՀ ՊԲ հրամանատարի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նրա խոսքերով, միայն վերջին երկու օրվա ընթացքում ադրբեջանական բանակում գրանցված առնվազն 8 մահվան դեպքերն ու 5 վիրավորվելու փաստը խոսում է այն մասին, որ հակառակորդի բանակում վերադաս հրամանատարությունն իրավիճակին չի տիրապետում:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին ևս մեկ դեպք գրանցվել էր Ադրբեջանի արևմուտքում տեղակայված զորամաերից մեկում: Ադրբեջանցի զինծառայողը կրակ էր բացել իր ծառայակից ընկերների ուղղությամբ, ինչի արդյունքում 7 զինծառայող սպանվել էր:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը