Զինված ուժերում բարեփոխումներ են իրականացվում. Օհանյան
Զինված ուժերում այժմ բարեփոխումներ են իրականացվում, որոնք կարևոր երկու նպատակ են հետապնդում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար ազգային ու միջազգային երաշխիքների ստեղծում: Այսօր ԵՊՀ գիտխորհրդի ընդլայնված կազմի հետ դեռևս ընթացող հանդիպման ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Ազգային երաշխիքը մարտունակ, բարձր պատրաստավածության, բարոյահոգեբանական բարձր մակարդակով, տարբեր իրավիճակներին արագ արձագանքող, ժողովրդավարորեն վերահսկվող, մեր ազգային արժեքները պաշտպանող բանակ ունենալն է»,-պարզաբանեց նախարարը:
Խոսելով միջազգային երաշխքիների մասին, Ս. Օհանյանն ասաց, որ միջազգային անվտանգության ապահովման գործում մեր ստանձնած պարտավորություններն են ու դրանց ուղղությամբ իրականացված աշխատանքները, նաև մեր ԶՈՒ միջազգային վարկի բարձրացմանը նպաստող միջոցառումների իրականացումը: Այս առումով, Ս. Օհանյանը հիշեցրեց ու կարևորեց, որ մեր զինված ուժերը խաղաղապահ առաքելություն են իրականացրել Իրաքում, այսօր իրականացնում են Կոսովոյում ու վտանգավոր Աֆղանստանում: