![](https://panorama.am/news_images/329/984858_1/f55c64694148da_55c6469414cc4.thumb.jpg)
Արտագաղթը մտահոգել է Հայաստանի կառավարությանը
Արտագաղթը մտահոգել է Հայաստանի կառավարությանը, և վերջինը արտագաղթի տեմպերը նվազեցնելուն ուղղված ծրագիր է սկսելու իրականացնել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մի քանի հեռուստաընկերություններին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, կառավարությունը աշխատում է այնպես անել, որ արտագաղթի մակարդակը նվազի, և հեռացած քաղաքացիները վերադառնան հայրենիք: «Մեզ մտահոգում է արտագաղթը, և մենք արտագաղթի տեմպերը նվազեցնող ծրագիր ենք հաստատել: Մենք նաև ծրագիր ունենք, որի նպատակն է բարենպաստ միջավայր ստեղծել վերադառնալ ցանկացող մեր հայրենակիցների համար», -հավելել է վարչապետը:
Հեռուստաընկերություններին տված հարցազրույցում վարչապետ Սարգսյանը խոսել է նաև կոռուպցիայի մասին և նկատել, որ հասարակությունը պետք է անհանդուրժող լինի կոռուպցիայի նկատմամբ:
Լրագրողի դիտարկմանը, թե գործարարներն այժմ անորոշ վիճակում են, և եթե նախկինում գումար էին տալիս այս կամ այն պատկան մարմնին բիզնեսի զարգացման համար, ապա այժմ այդ «տուր-առնելիքը» չկա, իսկ գործարարներն իրենց անվստահ են զգում, վարչապետը պատասխանեց. «Դա արդեն իսկ դրական է և պետք է այնպիսի վիճակի գանք, որ կաշառք տվող ու վերցնող մարդիկ իրենց լավ զգան: Դա անցում է, և այդ անցումը անցավ չի կարող լինել»:
Նա ասել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարությունը ծավալում է երեք ուղղությամբ. Կառավարման համակարգի կատարելագործում, պաշտոնյաների պատասխանատվություն ու թափանցիկ աշխատանքի ապահովում: Գործադիրի ղեկավարի խոսքով, կոռուպցիայի արմատները խորն են, և սոցիալ-տնտեսական վճակում գտնվող երկրներում դրա դեմ պայքարելը շատ դժվար է:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)