Ադրբեջանը ապստամբ երկրների վարկանիշային ցանկում առաջնային դիրքերում է
«The Wall Street Journal» հեղինակավոր պարբերականը իր բլոգում հրապարակել է երկրների ցանկ, որտեղ հավանական են ընդդիմադիր տրամադրությունների բարձրացում ու հեղափոխություններ: Ցանկը հիմնված է երեք` Transparency International կազմակերպության կոռուպցիայի, ՄԱԿ-ի մարդկային պոտենցիալի զարգացման ու Ջինիի ցուցանիշների վրա: Հայաստանն այդ երկրների շարքում չկա:
Վարկանիշի առաջին հորիզոնականում է Քենիան, որտեղ ապստամբ տրամադրությունները գնահատվում են թվային արտահայտմամբ 100: Այնուհետև հաջորդում են Կամերունը (94,5), Պակիստանը(90,8), Նիգերիան(88,9) ու Ինդոնեզիան(80,3):
Ապստամբ տրամադրությունների գերիշխմամբ երկրների առաջին տասնյակում են Ֆիլիպինները, Գվատեմալան, Մարոկոն, ինչպես նաև Ադրբեջանը: Վերջինում ապստամբ տրամադրությունները գնահատվում են 78.6 ինդեքսով:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան