Հ. Հակոբյան «Մեզ մոտ խաթարված է պետություն- քաղաքականություն վարկային ուղիղ մատակարարումը»
Այսօր լրագրողներիհետ հանդիպման ժամանակ ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը և Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն անդրադարձան նաև գնաճի խնդրին։
Վազգեն Սաֆարյանի փոխանցմամբ, այսօրվա պայմաններում շեշտը պետք է դնել տեղական արտադրության ծավալների ավելացման վրա և առաջնային աջակցություն պետք է ստանա գյուղատնտեսության ոլորտը։
«Կառավարությունը կարող էր զսպել գնաճը, մինչդեռ տվյալները, որ ունեցանք բավականin մտահոգող են։ Անցյալ տարի 131 մլն-ի արտադրանք ենք արտահանել, փոխարենը ներմուծելով երեք անգամ շատ` 400 մլն դոլարի ապրանք և սա այդ դեպքում, երբ կարող էինք դրա կեսն ապահովել տեղական արտադրության միջոցների հաշվին»,-նշեց Վազգեն Սաֆարյանը։
Բանախոսը նաև նշեց, որ գյուղատնտեսության ոլորտում այս տարի կգրանցվի 10 տոկոս աճ, քանի որ տարին եղանակային առումով բարենպաստ կլինի:
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի կարծիքով, կառավարությանը կհաջողվի նախապես ծրագրավորված քայլերի միջոցով զսպել գնաճը:
«Խնդիրը չի կարող լուծվել մեկ- երկու գործողություններով, այն պետք է լուծվի համալիր մոտեցումով: Խնդիրը կարող է լուծվել վարկային միջոցով: Սակայն այստեղ էլ ունենք խնդիր: Մեզ մոտ խաթարված է պետություն- քաղաքականություն վարկային ուղիղ մատակարարումը»,- նշեց Հակոբ Հակոբյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները