Քաղաքական 10:42 03/03/2011

Նալբանդյանը շարունակում է հանդիպումները Ավստրիայում

Շարունակվում է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնական այցելությունը Ավստրիա: Արտգործնախարարության տեղեկատվության համաձայն, այսօր առավոտյան նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի ելույթը ԵԱՀԿ մշտական խորհրդում: Օրվա երկրորդ կեսին Հայաստանի արտգործնախարարը Բրատիսլավայում կմասնակցի Արևելյան գործընկերության անդամ երկրների և Վիշեգրադյան քառյակի արտգործնախարարների հանդիպմանը:

Նշենք, որ նախօրեին նախարարի աշխատանքային առաջին հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյի հետ էր: Կողմերը քննարկել են ԵԱՀԿ գործունեության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր, մտքեր փոխանակել կազմակերպության բարեփոխումների շուրջ: Է. Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ դերը Եվրոպայում անվտանգության և համագործակցության ապահովման գործում, և շարունակելու է գործուն մասնակցությունը կազմակերպության գործունեության բոլոր հարթություններում:

ԱՀԿ գլխավոր քարտուղարի խնդրանքով Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները՝ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ և ներկայությամբ մարտի 5-ին Սոչիում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպման նախաշեմին:

Է. Նալբանդյանն այցելել է Վիեննայի Դիվանագիտական Ակադեմիա, որը համարվում է աշխարհում դիվանագետների պատրաստման առաջին կրթօջախներից մեկը: Այնտեղ ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականության և հայ-ավստրիական հարաբերություններին նվիրված ծավալուն ելույթով, որին ներկա էին ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ և Վիեննայում հավատարմագրված դեսպաններ:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին՝ նախարար Նալբանդյանը մասնավորապես նշել  է. «Մինչ Հայաստանը խոսում է խաղաղության մասին, Ադրբեջանը պատերազմ է քարոզում, մինչ մենք առաջարկում ենք համաձայնության գալ ուժի չկիրառման մասին, Ադրբեջանը հրաժարվում է այդ առաջարկից և պարծենում իր ռազմական բյուջեի ավելացումով: Մինչ միջազգային հանրությունը կոչ է անում ամրապնդել զինադադարը և դուրս բերել դիպուկահարներին շփման գծից, Ադրբեջանը շաբաթական հարյուրավոր անգամ խախտում է զինադադարը և սադրանքներ կազմակերպում շփման գծում: Միջազգային հանրությունը հայտարարում է, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, իսկ Ադրբեջանն ասում է, որ խաղաղ կարգավորումը չի նշանակում ուժի չկիրառում: Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին և այլ երկրներին աջակցել Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող քայլերին՝ սատարել բանակցությունների շարունակմանը միջազգային հանրության մանդատն ունեցող ձևաչափով՝ փոխզիջումային լուծումներ գտնելու համար: Իսկ Ադրբեջանը Հայաստանի դեմ դիրքորոշում որդեգրելու կոչ է անում բոլորին, փաստորեն հանդես գալով Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին հակառակ, փորձում է բանակցությունները տեղափոխել այլ ձևաչափեր՝ դրանով իսկ վնաս հասցնելով կարգավորման գործընթացին»:

Բացի այդ Է. Նալբանդյանը նշել է, որ տպավորություն է ստեղծվում` Ադրբեջանի միակ նպատակը բանակցությունները ձախողելով պատասխանատվությունը բարդելն է մյուս կողմերի վրա: Նախարարը հատկանշել է, որ Հայաստանն ընդունել է հունիսին Սանկտ-Պետերբուրգում, հոկտեմբերին Աստրախանում և դեկտեմբերին Մոսկվայում ներկայացված նորացված առաջարկները` որպես դեպի կարգավորում տանող բանակցությունների հիմք: Դա նշանակում է, որ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը: «Իսկ Ադրբեջանը շարունակաբար նորանոր փոփոխություններ է առաջարկում մի շարք հարցերի վերաբերյալ, որոնց շուրջ արդեն բավական ժամանակ առաջ փոխըմբռնում էր ձևավորված: Եվ զարմանալին այն է, որ իր այդ քայլերը փորձում է քողարկել՝ մեղադրելով Հայաստանին ձեռք բերված համաձայնեցված տարրերը խմբագրելու ցանկության մեջ, այնինչ իրականում լրիվ հակառակն է: Միջազգային հանրությունն սպասում է Ադրբեջանից մեկ հստակ պատասխան՝ արդյոք նա ընդունում է այսօր սեղանին գտնվող առաջարկները: Այո, թե ոչ: Հուսով ենք, որ ի վերջո Սոչիում Ադրբեջանի կողմից կցուցաբերվի անհրաժեշտ իրատեսություն և քաղաքական կամք, որպեսզի հնարավոր լինի առաջ տանել կարգավորման գործընթացը»,-եզրափակել է Է. Նալբանդյանը:

Ի դեպ, ելույթից առաջ Է. Նալբանդյանը հանդիպել է Ակադեմիայի տնօրեն դեսպան Հանս Վինկելի հետ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԳՆ նորաստեղծ դիվանագիտական դպրոցի և շուրջ երկուսուկես դարի պատմություն ունեցող Վիեննայի դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Երեկոյան նախարարն այցելել է Վիեննայում ՀՀ դեսպանատուն, ուր հանդիպել է ավստրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը և պատասխանել ներկաների բազմաթիվ հարցերի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:12
Տավուշի մարզպետ Կիրանցի բնակչին սպառնացել է, որ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը՝ Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}