Զոլյան. Արաբական աշխարհում կատարվածից հարկավոր է դասեր քաղել
Արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները կարելի է կապել երեք գործոնի հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ, Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը: Նրա խոսքով, գլոբալացվող աշխարհում վերջերս ամերիկացիների նախաձեռնությամբ ի հայտ է եկել Մեծ միջին արևելք հասկացությունը, որը տարածվում է դեպի Հարավային Կովկաս:
«Մի երկրում սկսած երևույթները տարածվում են մյուս երկրներում»,-ասաց Զոլյանը, ապա նկատեց, որ պետք է որպես այդ տարածաշրջանի մաս կազմող երկիր հասկանանք, թե դրանք ինչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանում: 2-րդ պատճառը, ըստ Զոլյանի, սոցիալական խնդիրներն էին, որոնք երկար տարիներ կառավարող իշխանությունները չէին լուծում:
«Դժգոհությունը, չունենալով լուծման համար որևէ քաղաքական ու քաղաքացիական խողովակ, վերջիվերջո արտահայտվել է զանգվածային անկարգությունների ու բռնությունների տեսքով, տվյալ պարագայում իշխանություններն այլևս չէին կարող դիմակայել»,-ասաց նա:
Բանախոսը նշեց, որ կա նաև երրորդ գործոնը, որը վաղուց է առկա: Զոլյանը մանրամասնելով խնդիրը նշեց, որ այդ երկրները գաղութատիրական են ու ստեղծված են արհեստականորեն, ու այդ գործընթացները տարիների պատմություն ունեն: Այս առումով, ըստ նրա, այսպիսի պետություններում իշխանությունը հնարավոր է պահպանել միայն ոստիկանական կամ ռազմական մեթոդներով: Եթե պետականության ներքին ավանդույթ ու դրան սատարող քաղաքական ուժեր չկան, այլ կան միայն տարբեր ուժեր ու էթնիկ խմբեր, ապա միայն բռնի ուժով է հնարավոր նրանց ստիպել «մեկ միասնական մարմին դառնալ»:
«Եվ երբ այդ ուժը թուլանում է, այսպիսի ընդվզումներ են լինում: Սա, գուցե, ավելի լուրջ հետևանքներ ունենա, քանի որ Լիբիայից բացի մյուս երկրներում նեոկոլոնիալիզմ է հաստատվել»,-ասաց նա:
Քաղաքագետը ավելացրեց, որ այսպիսի իրավիճակից հարկավոր է դասեր քաղել, քանի որ այն հատուկ է ոչ միայն համապատասխան տարածաշրջանին, այլև` նախկին Խորհրդային Միության բոլոր երկրներին:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը