Քաղաքական 11:45 04/03/2011

Ֆիլիպ Գորդոնը մեկնաբանում է ԱՄՆ տեսակետները հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում այս օրերին անց է կացվում միջազգային անվտանգության վերաբերյալ Globsec (Global Security) 2011 գիտաժողովը, որին մասնակցում են հայտնի վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ, ազդեցիկ դիվանագետներ Եվրոպայից և ԱՄՆ-ից: Գիտաժողովի հետաքրքիր ելույթներից մեկն ունեցել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Ֆիլիպ Գորդոնը: Նա զեկույցում անդրադարձել է եվրատլանտյան անվտանգության խնդիրներին, արևելյան և հարավ-արևելյան եվրոպական երկրների զարգացման և նրանց հետ համագործակցության տարաբնույթ հարցերի, ինչպես նաև լիբիական ճգնաժամին:

Առավել հետաքրքիր են եղել հարցուպատասխանի ժամանակ բարձրացված հարցերը և Գորդոնի պատասխանները: Գիտաժողովի մասնակիցներից մեկը միանգամից երեք հարց է ուղղել Գորդոնին, որոնք վերաբերել են Հարավային Կովկասի խնդիրներին:

Առաջին հարցը վերաբերել է  հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր առաջընթացի ապահովմանը և ԱՄՆ պատկերացումներին  այս հարցում: Ֆ. Գորդոնը պատասխանել է, որ ինքն անկեղծ չի լինի ներկաների հետ, եթե չասի, որ այդ գործընթացն այս պահի դրությամբ կանգ է առել: «ԱՄՆ-ը անշուշտ հավատում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի  Հարավային Կովկասում անտվտանգության  և կայունության ամրապնդմանը, և մեծ նշանակություն կունենա  ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի համար, այլ ամբողջ Հարավային Կովկասի: ԱՄՆ աջակցել է հարաբերությունների կարգավորմանը հենց սկզբից և ԱՄՆ Պետքարտուղարը մեծ ջանքեր է ներդրել, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները վերջապես կարգավորվեն: Սակայն կարգավորման գործընթացը կանգ է առել: Ըստ նրա, Թուրքիան ասում է, որ կարող է վավերացնել Ցյուրիխյան արձանագրությունները, եթե առաջընթաց լինի Ղարաբաղյան բանակցություններում: Սակայն ԱՄՆ-ը համամիտ չի այս տեսանկյունի հետ, ԱՄՆ-ը չի գտնում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է կապակցել որևէ այլ խնդրի հետ: ԱՄՆ այս տեսակետին է եղել ի սկզբանե և այս դիրքորոշումը պահպանվում է: ԱՄՆ գտնում է, որ կողմերը պետք է առաջ ընթանան, վավերացնեն արձանագրությունները»:

Հարցերից երկրորդը վերաբերել է Լեռնային Ղարաբաղի  հիմնահարցում ԱՄՆ-Ռուսաստան  համագործակցությանը: Գորդոնը պատասխանել է, որ թե՛ ԱՄՆ-ը և թե՛ Ռուսաստանը ակտիվորեն հանդես են գալիս հիմնարար սկզբունքների աջակիցներ, որ նրանց միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով առկա է համագործակցություն այս հարցում: Նա նշել է, որ որոշ մարդիկ պնդում են, թե իբր ռուսները գործընթացը աստիճանաբար իրենց վերահսկողության ներքո են վերցնում` կազմակերպելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումներ: «Սակայն հարցն այստեղ բոլորովին այլ է: Ռուսները աշխարհագրորեն ավելի մոտ են հակամարտող կողմերին, և ավելի հեշտ է հանդիպում կազմակերպել նրանց միջնորդությամբ ասենք Սոչիում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում կամ Աստանայում, քան ավելի հեռու գտնվող Վաշինգտոնում: ԱՄՆ-ը կարծում է, որ ռուսները գործում են թափանցիկ ձևով և Մինսկի Խմբի համանախագահող միջնորդ մյուս կողմերը` ԱՄՆ-ը և Ֆրանսիան, տեղեկացվում են հանդիպումների մանրամասներին: Համանախագահների միջև այս խնդրում առկա է փոխվստահություն, քանի որ նրանք հանդես ենք գալիս ընդհանուր շահերի պաշտպանության դիրքերից: Իսկ այդ շահերը կայանում են Եվրոպայում համապարփակ անվտանգության ապահովման հրամայականով»:

Նույն մասնակցի երրորդ հարցը հնչել է հետևյալ կերպ. «Թունիսի, ընդհանրապես Հյուսիսային Աֆրիկայի բռնատիրական երկրներում ծավալված ժողովրդական շարժումներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Ադրբեջանի վրա»: Ֆիլիպ Գորդոնը նախընտրել է չանդրադառնալ այս հարցին:

Ադրբեջանից մասնակիցներից մեկը ևս հարց է ուղղել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային, ասելով, որ ինքը շատ հիասթափված է ամբողջ գործընթացի տրամաբանությունից, քանի որ Մինսկի Խումբը գործում բավական երկար ժամանակ բանակցությունների անցկացման միակ ձևաչափն է, որ այն «որևէ արդյունք չի տալիս» և այնուհետև  հարցրել է, թե արդյոք ինչպես կարելի է առաջընթաց ունենալ և արդյոք այլընտրանքային բանակցային ուղիներ չկան հարցի կարգավորման համար: Գորդոնը պատասխանել է, որ ինքն ըմբռնումով է մոտենում գիտաժողովի այս մասնակցի հիասթափությանը: Հակամարտությունը սառեցված է համարվում, բայց հաճախ են սահմանային գծերում տեղի ունենում հրադադարի խախտման միջադեպեր` զոհերի ելքով: Կարող է ինչ-որ սխալ հաշվարկների հետևանքով հակամարտությունը սառից տաքի վերածվի, և անհրաժեշտ է կանխել նման սցենարը: Նա ավելացրել է, որ ինքը չի կարծում, որ խնդիրը Մինսկի Խմբի մեջ պետք է փնտրել: Եթե նրանք զգային, որ կարող է այլ, ավելի արդյունավետ ձևաչափ լինել, ապա պատրաստ կլինեին այն քննարկել: Սակայն ԱՄՆ-ը կարծում է, որ Մինսկի Խումբը շատ լավ է աշխատում: Այն մեծ աշխատանք է տանում, որպեսզի հաղթահարվեն առկա անհանգստությունները և տարաձայնությունները: Գորդոնը նշել է, որ իրենք գործընթացում առաջընթաց գրանցում են:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են...
Աղբյուր` Panorama.am
13:14
Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
«Երկու հարցի շուրջ կարծեք թե համաձայնություն կա։ Մեկը Նիկոլ Փշինյանի հեռացումն է բոլոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսն այն է,...
Աղբյուր` Panorama.am
12:52
Վանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կին. Քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Եթե որևէ զոմբիի հետ շփման ժամանակ միամիտ օդից վարակ բռնեք ու սկսեք...
Աղբյուր` Panorama.am
12:29
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. Իրավապաշտպան
«Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ մարդիկ ի վերջո դուրս եկան փողոց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի, այլ` Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
Այսօր առավոտից Կիրանցի բնակչները կրկին դուրս են եկել փողոց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել...
Աղբյուր` Panorama.am
12:03
Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
«Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո, հողերի մի մասը եղել են ականապատ»,-ի պատասխան վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Գեղամ Նազարյան. Ես տելեպատ չեմ, որ Երևանում նստած Կիրանցի հացատանը հանդիպեմ մարզպետին
«Ես Կիրանցից վերադարձել եմ երեկ առավոտյան, ժամը 8։30-ից 10։00-ի սահմաններում արդեն Երևանում եմ եղել։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէի...
Աղբյուր` Panorama.am
11:38
ՔԿ. Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է
Մայիսի 17-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի...
Աղբյուր` Panorama.am
11:19
Կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը երեք նպատակ ունի. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը ժամանեց Անի Գրանդ հոթել, որտեղ քիչ անց կմեկնարկի հանդիպումը կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ոնց ուզում են, ընենց էլ գծում են. Կիրանցում կանայք լացում են
«Կիրանցում ոնց ուզում են, ընենց սահմանը գծում են։ Անվտանգության երաշխիք չեն տալիս»։ «Թուրքը որ եկավ ըստեղ կանգնեց, ո՞նց...
Աղբյուր` Panorama.am
10:41
Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Վարուժան Գեղամյան
«32 տարի առաջ՝ 1992 թ. մայիսի 18-ին հայկական բանակն ազատագրեց իմ հարազատ Բերձոր (նախկին Լաչին) քաղաքը և Արցախը ցամաքային ճանապարհով միացավ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Որտե՞ղ է կանգնելու մեր սահմանապահը. Կիրանցիները հարցեր են ուղղում գյուղ այցելած Սանոսյանին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանն այցելել  է սահմանապահ Կիրանց գյուղ, որի բնակիչների...
Աղբյուր` Panorama.am
10:17
Տիգրան Աբրահամյան. ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում
«Հայաստանյան ներքաղաքական ակտիվ իրադարձությունների ֆոնին անտեսվեց ՌԴ խաղաղապահ զորքերի վերջին ստորաբաժանումների` Արցախից հեռանալու...
Աղբյուր` Panorama.am
10:11
Գևորգ Գրիգորյան. Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից
«Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից, զիջումներից, ազգային...
Աղբյուր` Panorama.am
09:29
Ոչ մի փրփուրից կախված չի փրկվի խեղդվելուց, Թովմասյանը հանդիպել է Չախալյանին
«Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճին։ Նախօրեին ձերբակալվել են քաղաքացիներ, ովքեր տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
09:24
Քաղաքագետ. Տիխանովսկայայի հետ հանդիպումը նույնն է, որ Լուկաշենկոն հանդիպի Բագրատ Սրբազանի հետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախ՝ Շուշի...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերո՞վ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուս սահմանապահներն ամբողջությամբ դուրս չեն բերվի ՀՀ տարածքից. նրանք կշարունակեն իրենց...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Տավուշի մարզպետը կիրանցեցիներին ասել է, որ ամեն ինչ ավարտված է, իրենք չեն կարող ոչինչ փոխել՝ սահմանը գծված է
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը երեկ առավոտյան հանդիպել է Կիրանցի մոտ 2 տասնյակ բնակիչների հետ,...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Փաստ». Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին իշխանությունները փորձում են ի մի բերել իրենց բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Ով է կասկածվում Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի մեջ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}