«ԱրմենՏել»-ը` կանանց միամսյակին նվիրված բարեգործական ցուցահանեսի գործընկեր
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) դարձավ կանանց միամսյակին նվիրված ամենամյա բարեգործական ցուցահանես-վաճառքի գործընկեր: Ցուցահանդեսը տեղի կունենա ս.թ. մարտի 6-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բարեգործական տոնավաճառն անցկացվում է «Կանանց միջոցով և կանանց համար» նշանաբանի ներքո: Այն կազմակերպվում է Հայաստանում երիտասարդ կանանց սոցիալական պայմանների բարելավման նպատակով: Տոնավաճառից ստացված միջոցներն ուղղված կլինեն Երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից իրականացվող տնտեսության ոլորտում կանանց մասնակցությունը խթանող ծրագրերի աջակցմանը:
«Տոնավաճառն ուղղված է աջակցելու փոքր և միջին բիզնեսի զարգացման գործում կին-գործարարների դերի բարձրացման ծրագրերին և մենք ուրախ ենք դառնալ այս միջոցառման գործընկերը», - նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Ցուցահանդես-վաճառքին կմասնակցեն կանայք Երևանից և մարզերից, ինչպես նաև կանանց համար կիրառական և դեկորատիվ ապրանքներ արտադրողները: Բացի այդ, ցուցահանդեսի ավարտին կանցկացվի բարեգործական վիճակահանություն: