Թեհրան-Երևան թռչող TU 154 ինքնաթիռի կործանման պատճառները
2009թ. հուլիսին Թեհրանից Երևան թռչող իրանական «Քասպիան» ավիաընկերությանը պատկանող TU 154 ինքնաթիռի կործանման պատճառը տեխնիկական խնդիրն է եղել: Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է Իրանի Օդային տրանսպորտի թռիչքային ստանդարտացման կազմակերպության փոխնախագահ Հոսեյն Հաբիբի Ահզունը:
Իրանցի պաշտոնյան նշել է, որ հետաքննության արդյունքում պարզվել է, որ թռիչքի ժամանակ շարժիչի կոմպրեսորներից մեկն անջատվել է, որի պատճառով ընդհատվել է վառելիքի մատակարարումը դեպի շարժիչ, որի արդյունքում կործանվել է ինքնաթիռը:
Հիշեցնենք, որ TU 154 ինքնաթիռը կործանվել էր թռիչքից 16 րոպե անց Իրանի Ղազվին քաղաքի մոտակայքում, ինքնաթիռում գտնվում էր 168 մարդ` մեծամասնությունը հայ: Բոլորը զոհվել էին:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր