Հասարակություն 13:08 08/03/2011

Ռուբեն Գևորգյանը նվիրում է իր քառատողը, իսկ Գալուստ Սահակյանը` ձնծաղիկ. Պատգամավորների շնորհավորանքները

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ռուբեն Գևորգյանի սիրտն ուրախությամբ է լի. նա Օդեսայում է, թոռնիկների մոտ և նշում է իր դստեր ծննդյան օրը: «Մեզ համար ուրախություն է մարտի 8-ը. ես դուստր եմ ունեցել, իսկական տոն է եղել մեզ համար», -տոնական զգացումներն արտահայտեց պատգամավորը: Նա շնորհավորեց հայ կանանց ու մայրերին` ցանկանլով կապույտ, պարզ վճիտ երկինք, «ճերմակ աչքեր և ուրախ ներս», այնուհետև տոնի կապակցությամբ նրանց նվիրեց իր քառատողերից մեկը`

-Ադամանդյա քարերն անգամ թեկուզ ժպտան մեզ ողջ կյանքում
Կամ ճամփեքիս տատասկները փոխակերպվեն ալ վարդերի
Կան էակներ դա մայրերն են, որոնց մենք միշտ պարտք ենք կյանքում:


«Թող այդ տողերս դառնան վարդ, կակաչ և իրենց բուրմունքով լցնեն մեր մայրերի, աղջիկների հոգին», -ցանկություններն ավարտեց պատգամավորը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն այս օրը առանձնակի ջերմությամբ է հիշում իրեն շրջապատող կանանց` կնոջը, քրոջը, մայրիկին ու գործընկերներին: Նա առայժմ չի ծրագրել` ինչպես կանցկացնի օրը, բայց նրա խոսքով, կհավաքվեն ու խնջույքի տեսքով կնշեն կանանց գեղեցիկ տոնը: Բայց մինչ այդ տոնի կապակցությամբ նա հայտնեց իր ցանկությունը. «Մարտի 8-ը բոլորս գիտենք, որ որպես կանոն կանանց իրավունքների պաշտպանության օր է և ես ուզում եմ, որ այս վերջին զարգացումների լույսի ներքո բոլոր տղամարդիկ հիշեն, որ կանանց չի կարելի բռնության ենթարկել, որ կանանց իրավունքների և խնդիրների մասին պետք է մտածել ոչ թե մեկ օր կամ մեկ ամիս, այլ միշտ»:

ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արա Նռանյանի համար այսօր դժվար է պատկերացնել, որ սիրելի կանանց տոնը կարող էր լինել ոչ գարնանը:

«Ցանկացած քաղաքակրթության համար հազարամյակներ շարունակ կնոջ կերպարը մարմնավորել է կյանքի շարունակությունը, բերքառատությունը, զարթոնքն ու գեղեցկությունը: Եվ իսկապես պատահական չէ, որ այսօր նույնպես մեզ համար մարտի 8-ը մարմնավորում է զարթոնքը, ձմռանից հետո նոր տարվա, նոր ժամանակաշրջանի սկիզբը և, իհարկե, արևի ջերմությունը, բնության բազմազանությունն ու հակասականությունը, ինչպես նաև գարնանային ծաղիկների ֆանտաստիկ «ներկնապնակը»: Այսինքն այն ամենն, ինչ տղամարդիկ տեսնում են յուրաքանչյուր կնոջ մեջ», -նկատեց նա:
Նա ցանկացավ, որ բոլոր հայ կանայք սիրեն և լինեն սիրված, հավատան, որ իսկապես նրանք ցանկալի և անկրկնելի են իրենց սիրելի տղամարդու համար: «Գուցե մենք` հայ տղամարդիկ այնքան էլ շռայլ չենք գեղեցիկ խոսքերով և կոմպլիմենտներով, սակայն բոլորս էլ իրապես և անկեղծորեն սիրում և հարգում ենք մեր հասարակության իսկապես լավագույն և ամենագեղեցիկ հատվածին», -հավելեց Դաշնակցական պատգամավորը:

Խոսելով հայ կնոջ ապրած կյանքի ու հոգսերի մասին, պատգամավորը նկատեց. «Դժվար է հիշել, թե երբ է հայ կնոջ ճակատագիրն եղել ավելի թեթև, իսկ կյանքն անհոգ: Կանայք Հայաստանում այսօր ստանձնել են բոլոր այն գործառույթներն, որոնք բնորոշ են տղամարդկանց և մի բան էլ ավելի` տան, ընտանիքի և երեխաների հոգս, աշխատանք, ընդ որում հաճախ ծանր: Իսկ սոցիալական բեռի տակ նաև` հոգևոր խորը ապրումներ և ճգնաժամ»: Պատգամավորը համոզված է, որ երկրում առկա քաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական բոլոր խնմդիրները կլոծվեն միայն համատեղ` տղամարդիկ և կանայք միասին:
«Հայ կանայք մեր ազգի մեծագույն և դեռևս չբացահայտված ռեզերվն են, որն իր մեջ կրելով հայ ազգի ամբողջ գենետիկան, կարող է լրջագույն բեկում մտցնել մեր երկրի և ժողովրդի վերելքի ապահովման գործում», -նշեց Նռանյանը:

Առողջություն, բախտավորություն, երջանիկ կյանք. սա ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանի տոնական մաղթանքն է հայ կնոջը: Նա իր ընտանիքից է դատում, թե ինչպիսի ծանր բեռ է ընկած հայ կնոջ ուսերին: «Ցանկանում եմ հաջողություն և հասկանում եմ, որ այն տղամարդը, որը կարող է իրեն լավ զգալ, դա մեծապես պայմանավորված է կնոջով: Առողջություն եմ ցանկանում կանանց, որ կարողանան հասարակության բջիջը` ընտանիքը լավ պահեն», -ասաց պատգամավորը`տեղեկացնելով, որ իրեց ընտանիքում ավանդույթ է` այս տոնը նշելու են փոքրիկ խնջույքով:

ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ իր համար մարտի 8-ն առանձնակի խորհուրդ ունի: «Հայ ազգի համար կինը, մասնավորապես մայրը, մի կտոր հայրենիք է իսկ հայրենիքի ամրությունը պահպանում են մայրերի որդիները: Սա մեր ամենահզոր գաղափարախոսությունն է, որ եկել ու մեր օրերին է հասել: Պատահական չէ, որ հայերն ունեն տիկին բառը, որը նշանակում է տիեզերական կին», -տոնի մասին իր մտքերը փոխանցեց պատգամավոր Սահակյանը:
Նա կարծում է, որ այս օրով ամենալավ նվերը գարնան առաջին ծաղիկն է` ձնծաղիկը: «Ձնծաղիկներ ունեմ և ցանկացած կնոջ նվիրելու եմ ձնծաղիկներ», -հավելեց պատգամավորը:

ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Արծրունի Աղաջանյանի տանը մի քանի կին կա` նրա տիկինը, դուստրերը, մայրն ու հարսը ու այս տոնը նրանք մեծ շուքով են նշում: Իսկ հայ կանանց նա ցանկացավ. «Առաջին հերթին առողջություն ու ուզում եմ, որ նրանց ընտանիքներում լինի համերաշխություն, երջանկություն, որպեսզի նրանք միշտ ուրախ լինեն, նրանց ուրախությունից է կախված տղամարդկանց առօրյան: Իսկ ընդհանրապես շատ կարոևր տոն է, որին տղամարդիկ պետք է մոտենան մեծ պատասխանատվությամբ: Այդ առումով հայերը մի քիչ ավելի ակտիվ են` երկու անգամ են նշում, շատերն ասում են,` մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը, իսկ ուժեղ տղամարդիկ ապրիլի 7-ից մարտի 8-ն են նշում»:



 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:39
Պարզվել է Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի ստույգ վայրը
Պարզվել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի վթարի ստույգ վայրը։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝...
Աղբյուր` Panorama.am
23:35
Սուրենյանց. Թերևս, սա է Թեհրանի զուսպ արձագանքի պատճառը
«Իրանի նախագահի և ԱԳ նախարարի ճակատագրի շուրջ զարգացումներին համակ ուշադրությամբ հետևում են ամբողջ աշխարհում, շատ ժլատ է Թեհրանից եկող...
Աղբյուր` Panorama.am
23:05
ԵՄ-ն արձագանքել է աջակցության վերաբերյալ Իրանի խնդրանքին
ԵՄ-ն ակտիվացնում է քարտեզագրման ծառայությունը՝ օգնելու որոնողական աշխատանքներին։ BBC-ի փոխանցմամբ, Եվրամիությունը հայտարարել է, որ...
Աղբյուր` Panorama.am
23:02
Զախարովա. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանի նախագահի ուղղաթիռի միջադեպի պատճառները պարզելու համար
Մոսկվան պատրաստ է բոլոր անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող անհետացած ուղղաթիռի որոնման համար։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
22:49
Կարմիր մահիկը հերքել է Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին լուրը
Իրանի Կարմիր մահիկի կազմակերպությունը հերքել է երկրի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի հայտնաբերման մասին մամուլում հայտնված...
Աղբյուր` Panorama.am
22:41
Պարոն ոստիկան ջան, իմ հոգին խաղաղ է, դուք մտածեք.... Արցախցի լրագրողը՝ իրեն հեգնող ոստիկանապետին
Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը գրում է. «Այսօր  Տավուշի ոստիկանապետի աթոռը զբաղեցնողի արտահայտության մասին։ Ես...
Աղբյուր` Panorama.am
22:31
Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը.Արմեն Պետրոսյան
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Իրանի նախագահի և նրան ուղեկցած բարձրատիճան պաշտոնյաների հետ տեղի ունեցած ցավալի իրադարձությունների...
Աղբյուր` Panorama.am
21:29
Ինչո՞ւ հենց Արցախի` Ջրականի, օկուպացված տարածքներից դեպի Թեհրան վերադառնալիս.Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իհարկե ցանկացած հարցադրման համար հիմա չափազանց վաղ է, ինչպես նաև ոչ պրոֆեսիոնալ, սակայն փորձեմ...
Աղբյուր` Panorama.am
21:06
Հայաստանն իր աջակցությունն է հայտնել Իրանին
ՀՀ ԱԳՆ հաղորդագրություն է տարածել Իրանի նախագահի և բարձրաստիճան պաշտոնյաների ուղղաթիռի վթարի հետ կապված: «Ցնցված ենք Իրանից եկող...
Աղբյուր` Panorama.am
20:45
Բաքվում ուղղակի սարսափում են, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ. Ոսկանյան
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը և Արտաքին գործերի նախարարություն կոչեցյալը շտապել են հայտարարություններ տարածել
Աղբյուր` Panorama.am
20:43
Բագրատ Սրբազանը վաղը 09:30-ին մեկնելու է Կիրանց
«Վաղը ես մեկնելու եմ Կիրանց»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ Նա հայտնեց, որ ցանկացողները ժամը 09:30-ին...
Աղբյուր` Panorama.am
20:27
Բագրատ Սրբազանը դիմեց Հայկ Մարությանին
«Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել՝ ժամանակ գտեք, ձև գտեք՝ ձեզ հետ փորձել են կապի դուրս գալ, չի ստացվել»,- Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազանը՝ Արամ Սարգսյանին
«Լենիկ Մայրիկը տեսանյութում ասում է, թե իր օրհնությամբ գնացել են, թող այդպես էլ վերադառնան։ Այն կյանքում ամենաթանկ բանն է, երբ ծնողիդ...
Աղբյուր` Panorama.am
19:25
Ոստիկանական զորքերի ստվար զանգվածը՝ 80-90 %-ը մեզ աջակցում են. Սուրեն Պետրոսյան
«Բոլորին սա շատ պարզ ու ակնհայտ է, որ այդ ամենը քաղաքական պատվեր է, որովհետև հենց միան մեզ թույլ չէին տալիս գնալ Կիրանց։ Բոլորը շատ...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թանձր մառախուղի պատճառով փրկարարների ինքնաթիռը չի կարողացել իջնել Ռաիսիի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» վայրը
Թանձր մառախուղի պատճառով փրկարարներով ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Իրանի նախագահի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» տարածքում։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը Ջուղայում կոշտ վայրէջք է կատարել
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Ջուղա քաղաքում։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի իրավագիտակցության այսպիսի մակարդակը համակարգային կատաստրոֆա է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան...
Աղբյուր` Panorama.am
16:58
Ալիևի «խաղաղության» հույսերը
«Ներկայում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործընթացը։ Մենք տեսնում ենք այս գործընթացի առաջին դրական...
Աղբյուր` Panorama.am
16:14
Չնայած արգելքին, «Հայաստան» խմբակցության պատգամավորները անտառի կածանով հասել են Կիրանց գյուղ
«Շրջանցելով ոստիկանական ուժերը( ապօրինի փակել են ճանապարհը) այլընտրանքային եղանակով հասանք Կիրանց»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Հայրենիքիս մեջ սահման՝ հարենիքիցս. Ռեժիսոր Արսեն Ղազարյան
«Մենք մշակույթի գործիչներով որոշել էինք գալ հանդիպել Կիրանցի ժողովրդին, բայց ոստիկանությունը թույլ չի տալիս»,-Կիրնաց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
15:45
Բա մնայիք Արցախում, ինչի՞ դուրս եկաք.Ոստիկանապետ Արթուր Մկրչյանը՝ արցախցի լրագրողին
Կիրանց մեկնած մշակույթի գործիչների և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին ոստիկանությունը թույլ չի տալիս մտնել գյուղ։ Երգիչ Արսեն Գրիգորյանը(Մրո)...
Աղբյուր` Panorama.am
15:24
ԱԱԾ-ն հայտնել է Կիրանց գյուղ մտնելու արգելքի պատճառների մասին
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում իրականացվող միջոցառումների մասին։ «Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
14:39
Կիրանցի մոտ ոստիկանների և պատգամավորների միջև իրավիճակը լարվեց
«Չափդ անցնում ես»,-Կիրանց գյուղ մուտքի մոտ ոստիկանության սև բերետավոր սպային դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ոստիկանությունն ընդդիմադիր պատգամավորներին և լրագրողներին թույլ չի տալիս մտնել Կիրանց
Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Բնական էր, որ այդպես պետք է լիներ.Սրբազանը՝ այսօր Կիրանց գյուղը ոստիկանների կողմից փակելու մասին
«Բնական էր, որ այդպես պետք է լիներ, այսինքը խաբվելու կամ տագնապվելու հարց չկա, ակնկալելի է»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում պատարագից...
Աղբյուր` Panorama.am
13:20
Վահագն Չախալյանը ազատության մեջ է. Վահան Հովհաննիսյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Վահան Հովհաննիսյանը գրում է. «Վահագն Չախալյանը ազատության մեջ է: Քննիչի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին
«Ոչ միայն խորհրդանշական կերպով որպես պարզություն, այլ նաև մեր կյանքի ամբողջ առաջնորդությունը դառնա Սուրբ Հոգու ներկայությունը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
12:33
Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էմանուել Մակրոնին կոչ է արել մինչև աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ադրբեջանի և Իրանի սահմանին ընթանում է Ռաիսի-Ալիև հանդիպումը
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի սահմանին սկսվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
11:48
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի
Բագրատ Սրբազանն այս պահին Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի։ Պատարագի մասնակիցները Սրբազանին դիմավորում են եկեղեցու բակում։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}