Հայաստանի հավաքականը հաղթեց նախնական փուլում
Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը նվաճեց հաղթողի կոչումը Մալթայում ավարտված Եվրոպայի 2013 թ. առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարում: Մարտի 8-ին մեր ընտրանին 1:1 հաշվով ավարտեց Մալթայի հավաքականի հետ հանդիպումը: 14-րդ րոպեին Ռեյչել Կուշյերին բացեց հանդիպման հաշիվը, իսկ 64-րդ րոպեին Քրիստինե Մանգասարյանը դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածը:
Մյուս խաղում վրացուհիները 1:0 հաշվով հաղթեցին Ֆարերների ընտրանուն:
Հայաստանի կանանց հավաքականը, այսպիսով, Եվրոպայի առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարի ուղեգիր նվաճեց: Վիճակահանության արդյունքում կկազմավորվի 7 խումբ, իսկ հանդիպումները կանցկացվեն շրջանաձև մրցակարգով: Մրցաշարը կանցկացվի 2011 թ. սեպտեմբերի 17-ից 2012 թ. սեպտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում:
ՄԱԼԹԱ-ՀԱՅԱՍՏԱՆ 1:1 (1:0)
ՄԱԼԹԱ` Շերոն Կոստանտինո, Կիրստի, Ֆիզի, Նատաշա Պեյս, Ռեբեկա Դ’Ագոստինո, Դորիան Տեումա, Իլենիա Կարաբոտ, Ռեյչել Կուշյերի (Օրիանա Բեդինգֆիլդ, 89), Ռեբեկա Չիրկոպ, Անտուանետ Սամուտ (Էմմա Սուրեբ, 83), Մանդի Դեբոնո, Շարլին Զամիտ (Քեթլին Սալիբա, 64):
ՀԱՅԱՍՏԱՆ` Աննա Կարապետյան, Մարիամ Թորգոմյան, Անի Ղուկասյան, Քրիստինե Ալեքսանյան, Քրիստինե Մանգասարյան, Վարդինե Խանզատյան, Գայանե Կոստանյան, Արմինե Խաչատրյան, Լիլիթ Կարապետյան, Մարիամ Ստեփանյան (Արփինե Արզումանյան, 46), Մարինե Կարապետյան:
Գոլերը` Ռեյչել Կուշյերի, 14 - Քրիստինե Մանգասարյան, 64, 11 մ
Տա Կալի, «Սենտենարի» մարզադաշտ:
Մրցավար` Սյոկե դե Յոնգ (Հոլանդիա):
Զգուշացում` Էմմա Սուրեբ, 89:
Մրցաշարային ամփոփիչ աղյուսակը
N Թիմ Խ Հ Ո Պ Գնդ. Մ
1 Հայաստան 3 1 2 0 2-1 5
2 Մալթա 3 1 1 1 2-3 4
3 Վրաստան 3 1 1 1 1-1 4
4 Ֆարերներ 3 1 0 2 2-2 3