Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը միանում է հանրագրին
Օրեր առաջ` փետրվարի 23-ին հայ բլոգերները հրապարակել են հանրագիր, որտեղ կոչ է արվում միջազգային կառույցներին միջոցներ ձեռնարկելուղղված ջավախքահայության նկատմամբ վրաց իշխանությունների խտրական քաղաքականության կասեցմանը և ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի ազատ արձակմանը:
Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը ողջունում է հայկական բլոգոսֆերայի այս նախաձեռնությունը և հայտարարում հանրագրին միանալու մասին:
«Կոչ ենք անում ջավախքահայության խնդիրներով մտահոգ բոլոր կազմակերպություններին և անհատներին միանալ ստորագրահավաքին»,-ասված է հայտարարության մեջ:
Ստորագրման համար հանրագիրը տեղադրված է առցանց: